«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 նոյեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հոկտեմբերի 2002 թվականի N 1725-Ն
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ենթակայության մանկապատանեկան մարզադպրոցներ պետական հիմնարկները (այսուհետ` պետական հիմնարկներ) վերակազմավորման ձևով վերակազմակերպել պետական ոչ առևտրային կազմակերպությունների՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ`
ա) պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության հիմնական առարկան և նպատակը ֆիզկուլտուրային-առողջարարական գործունեության ու արտադպրոցական ֆիզիկական դաստիարակության իրականացումն է.
բ) պետական ոչ առևտրային կազմակերպությունների հիմնական գործունեությունը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ձևերով:
3. Մինչև պետական հիմնարկների պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպումը` այդ հիմնարկներին Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումները տրամադրել Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք ներկայացված նախահաշիվների հիման վրա՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների` դրանց տնտեսագիտական բովանդակությանը համապատասխան, հատկացումները վերակազմակերպումից հետո ներառելով իրավաբանական անձանց հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվելիք պայմանագրերում:
4. Պետական հիմնարկների տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել պետական ոչ առևտրային կազմակերպություններին:
Պետական հիմնարկների տնօրինության շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպություններին` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով, Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ կնքելով համապատասխան պայմանագիր:
5. Պետական ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը:
6. Պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժէ» կետին համապատասխան:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Ա. Մարգարյան | 
| 
 
  | 
| 
 Հավելված  | 
Ց Ա Ն Կ
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆԵՐ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ
| 
 NN  | 
 Պետական հիմնարկի անվանումը  | 
 Պետական ոչ առևտրային  | 
| 
 1.  | 
 Հայաստանի հրաձգության հանրապետական մարզադպրոց  | 
 Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց  | 
| 
 2.  | 
 Ծանրամարտի հանրապետական մանկապատանեկան մարզադպրոց  | 
 Երևանի ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց  | 
| 
 3.  | 
 Ծաղկաձորի հանրապետական մանկապատանեկան լեռնադահուկային դպրոց  | 
 Ծաղկաձորի Լևիկ Հարությունյանի անվան լեռնադահուկային մանկապատանեկան մարզադպրոց  | 
| 
 4.  | 
 Հանրապետական ջրային ձևերի Սևանի մարզադպրոց  | 
 Սևանի ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց  | 
| 
 5.  | 
 Մարալիկի մարզադպրոց  | 
 Սպիտակի մանկապատանեկան համալիր մարզադպրոց  | 
| 
 6.  | 
 Գյումրու հանրապետական մանկապատանեկան համալիր մարզադպրոց  | 
 Գյումրու մանկապատանեկան համալիր-մարզադպրոց  | 
| 
 7.  | 
 Գյումրու ձմեռային մարզաձևերի հանրապետական մանկապատանեկան մարզադպրոց  | 
 Գյումրու Լյուդվիգ Մնացականյանի անվան ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց  | 
| 
 8.  | 
 Գյումրու հանրապետական սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոց  | 
 Գյումրու սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոց  | 
| 
 9.  | 
 Արմավիրի մենապայքարային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց  | 
 Արմավիրի մենապայքարային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց  | 
(հավելվածը լրաց. 29.01.16 N 68-Ն, 10.11.16 N 1151-Ն, փոփ. 23.08.18 N 941-Ն)
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար  | 
Մ. Թոփուզյան | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 23.08.2018, N 941-Ն | 15.09.2018, N 1725-Ն | |
| 10.11.2016, N 1151-Ն | 24.11.2016, N 1725-Ն | |
| 29.01.2016, N 68-Ն | 11.02.2016, N 1725-Ն | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|