Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 39
Տիպ
Կարգադրություն
Тип
Инкорпорация (10.11.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
10.11.2017
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
10.11.2017
Дата вступления в силу
10.11.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

  

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

    

10 նոյեմբերի 2017 թվականի

թիվ 39

քաղ. Մոսկվա

  

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՒ ԴՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՒ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ՄԻՋԵՒ ԱՌԵՒՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

     

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) կառավարությունների հետ համատեղ՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մասնակցությամբ անցկացնել «Եվրասիական տնտեսական միության եւ դրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ առետրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի նախագծի (այսուհետ՝ Համաձայնագրի նախագիծ) տեքստի իրավատեխնիկական ուղղում։

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ առեւտրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Վ.Օ. Նիկիշինային՝ Համաձայնագրի նախագծի տեքստի իրավատեխնիկական ուղղումն ավարտելուց հետո Եվրասիական տնտեսական միության մարմինների աշխատանքային լեզվով (կցելով դեպի անգլերեն թարգմանությունը) Համաձայնագրի նախագիծն ուղարկել անդամ պետություններ՝ ներպետական համաձայնեցում անցկացնելու համար։

3. Դիմել անդամ պետությունների կառավարություններին՝ Համաձայնագրի նախագծի ներպետական համաձայնեցում անցկացնելու եւ Համաձայնագրի նախագիծն ուղարկելու օրվանից 3-շաբաթյա ժամկետում այդ համաձայնեցման արդյունքների մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնելու խնդրանքով։

4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ ապահովել Համաձայնագրի նախագծի տեքստի՝ դեպի անդամ պետությունների պետական լեզուներ ոչ պաշտոնական թարգմանությունների ուղարկումն անդամ պետություններ՝ Համաձայնագրի նախագծի ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի անցկացման համար Համաձայնագրի նախագիծն ուղարկելու օրվանից ոչ ուշ։

5. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշեւսկի

Ա. Մամին

Տ. Աբդիգուլով

Ի. Շուվալով

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան