Basic information
Number
N 836-Ն
Type
Որոշում
Act type
Исходный акт (01.07.2004-по сей день)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2004.06.30/34(333) Հոդ.815
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
03.06.2004
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
14.06.2004
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
16.06.2004
Effective date
01.07.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 հունիսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հունիսի 2004 թվականի N 836-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 139-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի

29-ի «Վարդենիսի անասնաբուժական սպասարկման կենտրոն» և «Մարտունու անասնաբուժական սպասարկման կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությունները վերակազմակերպելու մասին» N 139-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 1-ին կետում «վերակազմավորման» բառը փոխարինել «միաձուլման» բառով.

բ) որոշման 5-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` «Վարդենիսի անասնաբուժական սպասարկման կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցվում է 99 տոկոսով».

գ) ուժը կորցրած ճանաչել որոշման 5-րդ կետի «բ» ենթակետը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Ա. Մարգարյան


2004 թ. հունիսի 14
Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation