Basic information
Number
ՀՕ-451-Ն
Type
Օրենք
Act type
Исходный акт (21.12.2002-31.12.2023)
Status
Գործողությունը դադարեցված է
Source
ՀՀՊՏ 2002.12.11/54(229) Հոդ.1263
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
06.11.2002
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
30.11.2002
Effective date
21.12.2002
Interrupt date
31.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2002 թվականի նոյեմբերի 6-ին

 

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (30 սեպտեմբերի 1997 թվականի, ՀՕ-155) լրացնել հետևյալ բովանդակությամբ 521-րդ հոդվածով`

 

«Հոդված 521. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի հաշվետու տարվա շահութահարկի, իսկ օրենքով սահմանված դեպքերում և կարգով շահութահարկին փոխարինող հաստատագրված վճար վճարողների համար` հաստատագրված վճարի հաշվետու ամսվա գումարը նվազեցվում է առանձին խմբերի քաղաքացիներին օրենքով կամ օրենքով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած զեղչ սակագներով կամ անվճար մատուցված ծառայությունների հետևանքով չստացված եկամուտների գումարի չափով, բացառությամբ`

ա) եթե հաշվետու տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով տվյալ հարկ վճարողի համար նախատեսված է սուբսիդիայի հատկացում.

բ) եթե տվյալ հարկ վճարողին այդ ծառայությունների մատուցման իրավունքը տրվել է համապատասխան լիցենզավորման կամ մրցույթի անցկացման կարգով և լիցենզիայի կամ մրցույթի պայմաններում նախատեսվել է, որ առանձին խմբերի քաղաքացիներին օրենքով կամ օրենքով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած զեղչ սակագներով կամ անվճար ծառայությունների մատուցման արդյունքում առաջացած վնասները փոխհատուցման ենթակա չեն:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2002 թ. նոյեմբերի 30
Երևան
ՀՕ-451-Ն