Գլխավոր տեղեկություն
Номер
N 28
Տիպ
Քաղվածք
Тип
Инкорпорация (02.08.2011-01.01.2022)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
21.07.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.08.2011
Дата вступления в силу
02.08.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

21 հուլիսի 2011 թվականի N 28

 

26. ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

Հիմք ընդունելով «Կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի համակարգի ներդրման» աշխատանքների (ծառայությունների) կատարման ՊԳԳ-ԱՇՁԲ-10/53 ծածկագրով մրցույթի արդյունքները`

1. Նախապատվություն տալ «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Արժեթղթերի արտադրության լեհական ֆաբրիկա ՊՎՊՎ» բաժնետիրական ընկերության միջև 2011 թվականի ապրիլի 7-ին կնքված ԱՇՁԲ-10/53-1 ծածկագրով պայմանագրին:

2. Լիազորել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը և «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերությանը (նկատի ունենալով, որ «ԷԿԵՆԳ» փակ բաժնետիրական ընկերությունը հանդիսանում է պատվիրատու) բանակցել «Արժեթղթերի արտադրության լեհական ֆաբրիկա ՊՎՊՎ» բաժնետիրական ընկերության հետ` սույն որոշման 1-ին կետում նշված պայմանագիրը փոփոխելու և լրացնելու համար ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել լրամշակված պայմանագիր` հիմք ընդունելով սույն որոշման 3-րդ կետում նշված պայմանագրի օրինակելի ձևը:

3. Հավանություն տալ «Կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի համակարգի ներդրման» աշխատանքների (ծառայությունների) կատարման պայմանագրի օրինակելի ձևին` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2011 թ. օգոստոսի 2

Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության
2011 թվականի հուլիսի 21-ի
նիստի N 28 անձնագրային
որոշման

 

Հավելված 1

 

Հավելված 2

 

Հավելված 3