Basic information
Number
N 732-Ա
Type
Որոշում
Act type
Исходный акт (12.06.2019-по сей день)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
11.06.2019
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
11.06.2019
Effective date
12.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հունիսի 2019 թվականի N 732-Ա

 

ՄԻՔԱՅԵԼ ՓԱՇԱՅԱՆԻՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանին 2019 թվականի հունիսի 26-29-ը գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)՝ Համաշխարհային մաքսային կազմակերպության մաքսային համագործակցության խորհրդի 133-րդ և 134-րդ նստաշրջաններին մասնակցելու նպատակով:

2. Միքայել Փաշայանի՝ Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից կատարվող 9006 ծրագրի 11001 միջոցառման գծով արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

 3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Միքայել Փաշայանի՝ Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. հունիսի 11

Երևան