Basic information
Number
N 1755-Ն
Type
Որոշում
Act type
Исходный акт (29.12.2004-по сей день)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2004.12.28/72(371) Հոդ.1489
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
16.12.2004
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
17.12.2004
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
21.12.2004
Effective date
29.12.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 դեկտեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 դեկտեմբերի 2004 թվականի N 1755-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1298-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 6-ի N 1522-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրի 6.10-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 6-ի N 17 նիստի N 37 արձանագրային որոշման 2-րդ կետի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1298-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «խբ» ենթակետով.

«խբ) իրականացնում է նախարարության տեղեկատվական քաղաքականությունը և կազմակերպում հասարակայնության հետ կապերը»:

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին`

ա) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի քարտուղարությունում ստեղծել հասարակայնության հետ կապերի բաժին` ոչ ինքնուրույն գործող բաժնի կարգավիճակով և հաստատել դրա կանոնադրությունը.

բ) մինչև Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի քարտուղարության հասարակայնության հետ կապերի բաժնի քաղաքացիական ծառայության պաշտոններում «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով նշանակումներ կատարելը` ապահովել համապատասխան թափուր պաշտոններում տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող անձանց հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ժամկետային աշխատանքային պայմանագրերի կնքումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2004 թ. դեկտեմբերի 17
Երևան