ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Գլխավոր տեղեկություն
Тип
Исходный акт (06.01.2005-по сей день)
Первоисточник
ՀՀՊՏ 2005.01.05/1(373) Հոդ.15
Дата подписания
18.12.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.12.2004
Дата вступления в силу
06.01.2005
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 դեկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հոկտեմբերի 2004 թվականի N 1781-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
3. Հակակարկտային կանյոնների ձեռքբերման և տեղադրման գործընթացում 2004 թվականին պետության կողմից ստանձնած պարտավորությունների կատարման նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 44.1 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ այլ ակտիվների ձեռքբերման ծախսեր» հոդվածով)։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
|
2004 թ. դեկտեմբերի 18 Երևան
|
|
|
Հավելված ՀՀ կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 29-ի N 1781-Ն որոշման
|
|
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
|
Խումբը
|
Ենթա- խումբը |
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում) |
|
|
|
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ |
- |
|
|
|
այդ թվում` |
|
|
10 |
|
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԱՆՏԱՌԱՅԻՆ ԵՎ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ |
(22,930.0) |
|
|
|
այդ թվում` |
|
|
|
07 |
Տոհմաբուծություն, սերմնաբուծություն և այլ ծրագրեր |
(22,930.0) |
|
|
|
այդ թվում` |
|
|
|
|
08. Գյուղատնտեսությունում ապահովագրական ռիսկերի գնահատում |
(20,000.0) |
|
|
|
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
(20,000.0) |
|
|
|
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր |
(20,000.0) |
|
|
|
09. Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների համարակալում և հաշվառում |
(2,930.0) |
|
|
|
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
(2,930.0) |
|
|
|
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր |
(2,930.0) |
|
14 |
|
ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ |
22,930.0 |
|
|
|
այդ թվում` |
|
|
|
06 |
Այլ ծրագրեր |
22,930.0 |
|
|
|
այդ թվում` |
|
|
|
|
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
22,930.0 |
|
|
|
ՀՀ կառավարություն |
22,930.0 | |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխման պատմություն
| Փոփոխող ակտ | |
Համապատասխան ինկորպորացիան |
Փոփոխված ակտ
| Փոփոխող ակտ | |
Համապատասխան ինկորպորացիան |