Basic information
Number
N 903-Ն
Type
Որոշում
Act type
Исходный акт (01.08.2019-по сей день)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2019.07.31/50(1503) Հոդ.664
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
18.07.2019
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
19.07.2019
Effective date
01.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հուլիսի 2019 թվականի N 903-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 758-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Հովքի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Հովքի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» N 758-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 3-րդ կետի «ա» ենթակետում «45.52» թիվը փոխարինել «29.52» թվով.

2) որոշման 4-րդ հավելվածում «Գյուղատնտեսական» տողի «որից չմասնավորեցվող» սյունակում «33.13» թիվը փոխարինել «17.13» թվով.

3) որոշման 4-րդ հավելվածում «Ընդամենը» տողի «որից չմասնավորեցվող» սյունակում «45.52» թիվը փոխարինել «29.52» թվով.

4) որոշման 5-րդ հավելվածի 311-001-02 և 312-001-01 ծածկագրերով տողերից հանել «չմ» հապավումները:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. հուլիսի 19

Երևան