Գլխավոր տեղեկություն
Номер
N 180-Ա
Տիպ
Հրաման
Тип
Инкорпорация (15.06.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2019.08.09/18(654).1 Հատուկ բաժին
Принят
Շրջակա միջավայրի նախարար
Дата принятия
14.06.2019
Подписан
Շրջակա միջավայրի նախարար
Дата подписания
14.06.2019
Дата вступления в силу
15.06.2019

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

14 հունիսի 2019 թ. 

ք. Երևան

N 180-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԷԿՈՍԻՍՏԵՄԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի N 121-Ն որոշման հավելվածի 18-րդ կետով, ինչպես նաև վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 745-Լ որոշման հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետով.

 

Հրամայում եմ`

 

1. Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորող» հանձնաժողովի 2019 թվականի հունիսի 12-ի N 5 եզրակացությունը՝ շրջակա միջավայրի նախարարության կողմից «Էկոսիստեմա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել.

1) Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզիա (այսուհետ՝ Լիցենզիա),

2) Լիցենզիայի ներդիր «Բանեցված կապարաթթվային մարտկոցներ» վտանգավոր թափոնների հավաքում գործունեության տեսակի համար,

3) Լիցենզիայի ներդիր «Բանեցված կապարաթթվային մարտկոցներ» վտանգավոր թափոնների պահում գործունեության տեսակի համար,

4) Լիցենզիայի ներդիր «Բանեցված կապարաթթվային մարտկոցներ» վտանգավոր թափոնների փոխադրում գործունեության տեսակի համար:

 

Նախարար

Է. Գրիգորյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան