Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 15
Տիպ
Կարգադրություն
Тип
Инкорпорация (18.04.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
18.04.2018
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
18.04.2018

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ  

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

  

18 ապրիլի 2018 թվականի

թիվ 15

քաղ. Մոսկվա

 

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՈՒՂԵԿՑՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆԸ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԴՐԱՆՑ ՓՈԽԱԴԱՐՁ ՃԱՆԱՉՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Էլեկտրոնային ուղեկցող փաստաթղթերի ներդրմանը և Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում դրանց փոխադարձ ճանաչմանն ուղղված նախաձեռնության մասին տեղեկատվությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության՝ այդ նախաձեռնության հետագա մշակման մեջ շահագրգռված լինելը`

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ ապահովել «Էլեկտրոնային ուղեկցող փաստաթղթերի ներդրումը և Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում դրանց փոխադարձ ճանաչումը» թեմայով հետազոտության անցկացումը:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

  

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

Ս. Մուկանբետով

Ի. Շուվալով

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան