Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 17
Տիպ
Կարգադրություն
Тип
Инкорпорация (13.07.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
13.07.2018
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
13.07.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ  

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

  

13 հուլիսի 2018 թվականի

թիվ 17

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԹՎԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔՆԵՐԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ստեղծմանն ուղղված նախաձեռնության մշակման մասին տեղեկատվությունը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ նախաձեռնության հետագա մշակման մեջ շահագրգռվածության առկայությունը՝

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ ապահովել «Եվրասիական տնտեսական միության թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի հայեցակարգի մշակում» թեմայով ուսումնասիրության անցկացումը։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

  

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

Ժ. Ռազակով

Ա. Սիլուանով