«Վավերացնում եմ» 
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 18 ապրիլի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 ապրիլի 2005 թվականի N 419-Ն
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳԾՈՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման 15.1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 11 խմբի 06 ենթախմբի «01. Բնապահպանության ոլորտի տեխնիկական կանոնակարգերի մշակման աշխատանքների գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին իրականացվող 2005 թվականի պետական պատվերը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Ա. Մարգարյան | 
| 
 
  | 
| 
 
  | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| 
 
 
 Աշխատանքի հիմնական ցուցանիշները  2005 թվականի պետական պատվերի ֆինանսավորման սահմանագումարը (հազ. դրամ)  պետական պատվերով նախատեսված աշխատանքների`    մշակման ենթակա տեխնիկական կանոնակարգի անվանումը  վերջնական արդյունքը  1-ին կիսամյակ  ինն ամիս  տարի  Բնապահպանության ոլորտի տեխնիկական կանոնակարգերի մշակման աշխատանքներ  «Հողի բերրի շերտի հանման նորմերը որոշելու պահանջները և հողի բերրի շերտի պահպանման պահանջները` հողային աշխատանքները կատարելիս»  տեխնիկական կանոնակարգի նախագիծ    «Բնապահպանության համակարգում մթնոլորտ արտանետումների կազմի նորմերը, հսկման մեթոդները»  տեխնիկական կանոնակարգի նախագիծ  «Ջրային ռեսուրսների օգտագործման դասակարգումն ըստ օգտագործման նպատակների, որակի ցուցանիշները, ջրային ռեսուրսների և դրանք աղտոտումից պահպանելու կանոնները»  տեխնիկական կանոնակարգի նախագիծ  «Հողերի ռեկուլտիվացիային ներկայացվող պահանջները և ռեկուլտիվացիայի ենթարկվող խախտված հողերի դասակարգումը»  տեխնիկական կանոնակարգի նախագիծ  «Հողն աղտոտող վնասակար նյութերի ցանկը և դրանց սահմանային թույլատրելի չափաքանակները»  տեխնիկական կանոնակարգի նախագիծ  Աշխատանքների ծավալը  x  («Աշխատանքի վերջնական արդյունքը» սյունակում նշված փաստաթղթերի փաթեթ)  x  x  x  Միավորի արժեքը` ներառյալ ավելացված արժեքի հարկը  (հազ. դրամ)  x  2650.0  x  x  x  Ընդհանուր արժեքը` ներառյալ ավելացված արժեքի հարկը (հազ. դրամ)  x  2650.0  1192.5  1987.5  2650.0   | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար  | 
Մ. Թոփուզյան | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 09.11.2005, N 1884-Ն | 01.12.2005, N 419-Ն | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|