Basic information
Number
ՀՕ-238-Ն
Type
Օրենք
Act type
Исходный акт (21.12.2019-по сей день)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2019.12.11/87(1540) Հոդ.1140
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
14.11.2019
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
03.12.2019
Effective date
21.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2019 թվականի նոյեմբերի 14-ին

 

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի (այսուհետ` Օրենք) 67-րդ հոդվածի 1-ին մասից հանել «և հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 67-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Կատարողական գործողությունների կատարման ծախսերը փոխանցվում են պետական բյուջե:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդում առկա արտաբյուջետային միջոցները մուտքագրվում են պետական բյուջե` որպես ազատ մնացորդ:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն օրենքով սահմանված կարգով բացված արտաբյուջետային միջոցների հաշվին իրականացվող և Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված արտաբյուջետային ծրագրերը, միջոցառումները, դրանց հետ կապված եկամուտները և ծախսերը համարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի համապատասխան ծրագրեր, միջոցառումներ, եկամուտներ և ծախսեր: Ընդ որում, սույն հոդվածով նախատեսված միջոցների հաշվին ծախսերը ֆինանսավորվում են բացառապես համապատասխան մուտքերի սահմաններում և դրանց հաշվին:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

    

2019 թ. դեկտեմբերի 3

Երևան

ՀՕ-238-Ն