Գլխավոր տեղեկություն
Номер
ՆՀ-1-Ն
Տիպ
Հրամանագիր
Тип
Инкорпорация (23.01.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2020.01.22/4(1559) Հոդ.8
Принят
ՀՀ Նախագահ
Дата принятия
10.01.2020
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
10.01.2020
Дата вступления в силу
23.01.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ. ՏՐԱՆՇ Բ» ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Կառավարության առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության, Գյումրու քաղաքապետարանի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2019 թվականի նոյեմբերի 28-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ. Տրանշ Բ» դրամաշնորհային համաձայնագիրը:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

   

2020 թ. հունվարի 10

Երևան

ՆՀ-1-Ն