Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 43
Տիպ
Կարգադրություն
Тип
Инкорпорация (02.05.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
02.05.2017
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
02.05.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ


ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

2 մայիսի 2017 թվականի

թիվ 43

քաղ. Մոսկվա

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՇՈՒԿԱՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների և բժշկական արտադրատեսակների ընդհանուր շուկաների կարգավորման հարցերին առնչվող Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտերի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
 
ԽՈՐՀՈՒՐԴ
 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«   »   ի 20   թվականի

թիվ

քաղ.

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՇՈՒԿԱՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ապրանքների միասնական շուկայի ձևավորման մասով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 4-րդ հոդվածի, «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրի և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների ու բժշկական արտադրատեսակների ընդհանուր շուկաների ձևավորման մասով «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում բժշկական արտադրատեսակների (բժշկական նշանակության արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի) շրջանառության միասնական սկզբունքների ու կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրի իրագործման նպատակով, հաշվի առնելով «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 22-րդ կետը և նկատի ունենալով մարդկանց կյանքի և առողջության, շրջակա միջավայրի պահպանման, կենդանիների և բույսերի կյանքի ու առողջության, սպառողներին մոլորության մեջ գցող գործողությունների կանխարգելման համար դեղամիջոցների և բժշկական արտադրատեսակների անվտանգության, արդյունավետության և որակի երաշխիքների ապահովման համար պայմանների ստեղծման գործում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետաքրքրվածությունը՝

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների հետ համատեղ ապահովել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների և բժշկական արտադրատեսակների ընդհանուր շուկաների կարգավորման հարցերին առնչվող ակտերի նախապատրաստումն ու 2017-2019 թվականներին դրանց ընդունումը՝ հավելվածի համաձայն սահմանված ցանկով:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

խորհրդի      ի թիվ      կարգադրության 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան