Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 45
Տիպ
Կարգադրություն
Тип
Инкорпорация (02.05.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
02.05.2017
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
02.05.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ


ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

2 մայիսի 2017 թվականի

թիվ 45

քաղ. Մոսկվա

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի զարգացման մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
 
ԽՈՐՀՈՒՐԴ
 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«   »   ի 20   թվականի

թիվ

քաղ.

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Ստեղծել Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի զարգացման հարցերով բարձր մակարդակի աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը (կցվում է)։

2. Սույն կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խմբին՝

ա) «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) նախագիծ պատրաստելու նպատակով համաձայնեցնել հետևյալ հիմնարար սկզբունքները՝

խիստ հաշվետվության ձևաթղթերի տեսքով հսկիչ (նույնականացման) նշանների կիրառման միջոցով կամ այլ եղանակներով ապրանքների դրոշմավորում իրականացնելու հնարավորություն.

Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) ներքին շուկայում ապրանքը շրջանառության մեջ դնելու փուլում անդամ պետությունների փոխադարձ առևտրի շրջանակներում ապրանքը տեղափոխելիս, ինչպես նաև խիստ հաշվետվության ձևաթղթերի տեսքով հսկիչ (նույնականացման) նշաններից տարբեր նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման եղանակներ կիրառելու դեպքում անդամ պետության ներքին շուկայում ապրանքը շրջանառությունից հանելու փուլում ապրանքի մասին տեղեկությունները ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգում (այսուհետ՝ տեղեկատվական համակարգ) ներառելու անհրաժեշտություն.

խիստ հաշվետվության ձևաթղթերի տեսքով հսկիչ (նույնականացման) նշանների կիրառման դեպքում անդամ պետության ներքին շուկայում ապրանքը շրջանառությունից հանելու փուլում, ինչպես նաև այդ անդամ պետության ներքին շուկայում ապրանքների շրջանառության այլ փուլերում անդամ պետության կողմից իր օրենսդրության մեջ այդ ապրանքի մասին տեղեկությունները տեղեկատվական համակարգ մուտքագրելու վերաբերյալ պահանջ սահմանելու հնարավորություն.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) խորհրդին նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների խմբերը որոշելու, ինչպես նաև ապրանքների յուրաքանչյուր խմբի մասով նույնականացման միջոցները և դրանց նկատմամբ պահանջները, նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորում ներդնելու ժամկետները, ինչպես նաև տեղեկատվական համակարգ մուտքագրվող՝ ապրանքի մասին տեղեկությունների կազմը որոշելու լիազորությունների տրամադրում.

անդամ պետության կողմից նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման եղանակը որոշելու հնարավորություն.

Հանձնաժողովի խորհրդի կողմից սահմանված՝ ապրանքների նույնականացման միջոցներ օգտագործելու և դրանց նկատմամբ պահանջները պահպանելու, ինչպես նաև Հանձնաժողովի կողմից սահմանված կանոններին համապատասխան տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների և ինտեգրման բաղադրիչի փոխգործակցությունն ապահովելու պայմանով համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ գործող՝ ապրանքների դրոշմավորման ազգային համակարգերը անդամ պետություններում օգտագործելու հնարավորություն.

Հանձնաժողովի կողմից նույնականացման միջոցների այնպիսի միասնական էլեկտրոնային ռեեստր ստեղծելու և վարելու անհրաժեշտություն, որը ներառում է նույնականացման բոլոր միջոցների և հսկիչ (նույնականացման) նշանների, ինչպես նաև դրանց բնութագրերի, դրանցում պարունակվող տեղեկատվության կազմի և կառուցվածքի նկարագրությունը.

«Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ բնական մորթուց» ապրանքային դիրքի ապրանքների՝ հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորում ներդնելու վերաբերյալ» 2015-2016 թվականների փորձնական ծրագիրն իրագործելու մասին» 2015 թվականի սեպտեմբերի 8-ի համաձայնագրի և «Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ բնական մորթուց» ապրանքային դիրքի ապրանքների՝ հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորում ներդնելու վերաբերյալ» 2015-2016 թվականների փորձնական ծրագիրն իրագործելու մասին» 2015 թվականի սեպտեմբերի 8-ի համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ» 2016 թվականի նոյեմբերի 23-ին ստորագրված արձանագրության գործողության դադարումից հետո Համաձայնագրին համապատասխան «Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ բնական մորթուց» ապրանքային դիրքի ապրանքների՝ հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորումն ապահովելու անհրաժեշտություն.

բ) սույն կետի «ա» ենթակետում նշված հիմնարար սկզբունքների համաձայնեցման արդյունքներով պատրաստել Համաձայնագրի նախագիծ և այն ներկայացնել քննարկման Հանձնաժողովի հերթական նիստում.

գ) ձևավորել այն ապրանքների ցանկը, որոնց մասով նպատակահարմար է նույնականացման միջոցներով դրոշմավորման ներդրումը՝ հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության առաջարկությունը՝ հավելվածի համաձայն։

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

խորհրդի 2017 թվականի թիվ      որոշման

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

խորհրդի 2017 թվականի թիվ      որոշման

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան