Basic information
Number
N 4
Type
Որոշում
Act type
Исходный акт (18.03.2020-11.09.2020)
Status
Չի գործում
Source
Հատուկ թողարկում
Enactment organisation
Պարետ
Enactment date
18.03.2020
Signing organisation
Պարետ
Signing date
18.03.2020
Effective date
18.03.2020
Interrupt date
11.09.2020

Պ Ա Ր Ե Տ Ի  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 մարտի, 2020 թ. N 4

 

ՊԱՐԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-Ի ԹԻՎ 1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թ․ մարտի 16-ի 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 2-րդ, 5-րդ և 6-րդ կետերով՝

1. Պարետի 2020 թվականի մարտի 17-ի «Համաճարաբանական լարված իրավիճակ ունեցող երկրների (տարածքների) ցանկը և անցակետով թույլատրվող մուտքի առանձնահատուկ դեպքերը սահմանելու մասին» թիվ 1 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը․

ա․ Որոշման 1-ին կետի «բ» ենթակետում «վարորդի» բառերից հետո լրացնել «, ուղևորափոխադրում, բեռնափոխադրում, ռազմական կամ սանիտարական թռիչքներ իրականացնող օդանավերի անձնակազմերի մուտքը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության հետ հաղորդակցությունը ժամանակավորապես սահմանափակելու մասին ՀՀ կառավարության 2020 թ. մարտի 17-ի թիվ 303-Ն որոշման ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի տարածք մուտք գործող անձանց մուտքը`պայմանով, որ նրանք ՀՀ տարածք մուտք են գործում մինչև 2020 թ․ մարտի 18-ի 18։30» բառերով

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Տ. ԱՎԻՆՅԱՆ

 

Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մարտի 18-ին:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation