ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի մարտի 25-ին
«ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-164-Ն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական կրթական հաստատություններում ընդունելությունը կատարվում է օրենսդրությամբ սահմանված կարգով, առնվազն հիմնական ընդհանուր կրթություն ունեցող անձանց դիմումներով՝ ըստ լիազոր մարմնի կողմից ուսումնական հաստատություններին հատկացված անվճար և վճարովի տեղերի, մրցութային հիմունքներով։ Տարեկան անվճար տեղերի թիվը՝ ըստ մասնագիտությունների, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։»։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մայիսի 1-ից։
| 
 Հանրապետության նախագահ  | 
Ա. Սարգսյան | 
| 
 
 2020 թ. ապրիլի 8 Երևան ՀՕ-175-Ն  | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|