ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1922-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Գլխավոր տեղեկություն
Тип
Исходный акт (20.08.2005-по сей день)
Первоисточник
ՀՀՊՏ 2005.08.10/50(422) Հոդ.966
Дата подписания
26.07.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.07.2005
Дата вступления в силу
20.08.2005
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 հուլիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հուլիսի 2005 թվականի N 1034-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի
N 1922-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1922-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման N 1 հավելվածի 100-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
|
«
|
| |
Միջոցառման անվանումը |
Նպատակը |
Կատարողը |
Ժամկետը |
Ֆինանսական ապահովումը |
| 100. |
«Երևան քաղաքը հարակից մարզերի հետ կապող մայրուղիներին (Երևանի վարչական սահմաններում գտնվող հատվածների ներառմամբ) հարող տարածքների կառուցապատման միջոցառումները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
Երևան քաղաքը հարակից մարզերի հետ կապող մայրուղիներին հարող տարածքների կառուցապատման կանոնակարգմանը նպատակաուղղված նախագծային փաստաթղթերի մշակում և դրանց հիման վրա անհրաժեշտ աշխատանքների իրականացման միջոցառումների ամրագրում |
Երևանի քաղաքապետ ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
2005 թ. նոյեմբերի 1-ին տասնօրյակ
|
ՀՀ պետական բյուջե
| |
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |