Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 2
Տիպ
Կարգադրություն
Тип
Инкорпорация (16.01.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
16.01.2017
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
16.01.2017
Дата вступления в силу
16.01.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

16 հունվարի 2017 թվականի

թիվ 2

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ «2017 ԹՎԱԿԱՆԻՆ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՇԱԲԱԹ» ՖՈՐՈՒՄԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «2017 թվականին «Եվրասիական շաբաթ» ֆորումի անցկացման մասին» կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«    » ի 20   թվականի

թիվ

քաղ.

 

2017 թվականին «Եվրասիական շաբաթ» ֆորումի անցկացման մասին

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի 2015 թվականի մայիսի 29-ի «Արտահանման զարգացմանն ուղղված միջոցների մասին» թիվ 2 որոշման 4-րդ կետի իրագործման նպատակներով՝

1. Համաձայնել «Եվրասիական շաբաթ» ֆորումը (այսուհետ` ֆորում) 2017 թվականի հունիս-հուլիս ամիսներին Ղազախստանի Հանրապետությունում «ԷՔՍՊՈ – 2017» հարթակում անցկացնելու հետ:

2. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ` անդամ պետություններ) կառավարություններին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին (այսուհետ՝ Հանձնաժողով)` ուսումնասիրել ֆորումի կազմակերպման և անցկացման աջակցության հետ կապված հարցերը։

3. Խնդրանքով դիմել անդամ պետությունների կառավարություններին` սույն կարգադրությունն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում Հանձնաժողով ներկայացնել ֆորումի կազմակերպական կոմիտեի (այսուհետ՝ կազմակերպական կոմիտե) կազմում ընդգրկելու համար թեկնածությունները՝ անհրաժեշտության դեպքում նախատեսելով դրանում գործարար համայնքների ներկայացուցիչների մասնակցությունը:

4. Հանձնաժողովին` անդամ պետությունների կառավարությունների հետ փոխգործակցության շրջանակներում նախօրոք նախատեսել պետական կառույցների, գործարար համայնքների, մյուս մասնակիցների՝ ներառյալ երրորդ երկրների ներկայացուցիչների՝ ֆորումին մասնակցելու հրավերը:

5. Հանձնաժողովի կոլեգիային՝

հաստատել կազմակերպական կոմիտեի կազմը՝ Հանձնաժողովի կոլեգիայի անդամի ղեկավարությամբ՝ դրանում ներառելով անդամ պետությունների և Հանձնաժողովի ներկայացուցիչներին.

ապահովել կազմակերպական կոմիտեի գործունեությունը։

6. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան