Basic information
Number
N 643-Ա
Type
Որոշում
Act type
Исходный акт (02.05.2020-по сей день)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
30.04.2020
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
01.05.2020
Effective date
02.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 ապրիլի 2020 թվականի N 643-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 522-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կառուցվածքը, անվանացանկը և հաստիքացուցակը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 4-ի N 919-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 522-Ա որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 1-ին կետի 1-ին ենթակետի՝

ա. 2-րդ տողում «4» թիվը փոխարինել «5» թվով,

բ. «ԸՆԴԱՄԵՆԸ» տողում «5» թիվը փոխարինել «6» թվով.

2) 3-րդ կետի 2-րդ ենթակետի՝

ա. 4-րդ տողում «9» թիվը փոխարինել «7» թվով,

բ. «ԸՆԴԱՄԵՆԸ» տողում «13» թիվը փոխարինել «11» թվով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2020 թ. մայիսի 1

Երևան