Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 30
Տիպ
Կարգադրություն
Тип
Инкорпорация (24.04.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
24.04.2017
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
24.04.2017
Дата вступления в силу
24.04.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

24 ապրիլի 2017 թվականի

թիվ 30

քաղ. Մոսկվա

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 115-րդ հոդվածին համապատասխան և ի կատարումն Եվրասիական միջկառավարական խորհրդի 2016 թվականի ապրիլի 13-ի «Ապրանքային նշանի, Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի սպառման սկզբունքի կիրառման հարցերի մասին» թիվ 6 կարգադրության՝

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության նախագծին (կցվում է) և այն ուղարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ՝ ներպետական համաձայնեցում անցկացնելու համար:

2. Դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ սույն կարգադրության 1-ին կետում նշված արձանագրության նախագծի ներպետական համաձայնեցում անցկացնելու արդյունքների մասին մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնելու խնդրանքով:

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

Նախագիծ

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,

առաջնորդվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 115-րդ հոդվածով,

համաձայնեցին հետևյալի մասին՝

 

Հոդված 1

 

Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պահպանության և պաշտպանության մասին արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 26 հավելված) 16-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝

«Ապրանքների առանձին տեսակների նկատմամբ Եվրասիական միջկառավարական խորհուրդը կարող է ժամանակավորապես սահմանել ապրանքային նշանի, Միության ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի սպառման սկզբունքի կիրառում, որին համապատասխան ապրանքային նշանի, Միության ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի խախտում չի համարվում այդ ապրանքային նշանի, Միության ապրանքային նշանի օգտագործումն այն ապրանքների համար, որոնք ցանկացած անդամ պետության տարածքում կամ երրորդ պետության տարածքում իրավաչափ կերպով քաղաքացիական շրջանառության մեջ են դրվել անմիջապես ապրանքային նշանի, Միության ապրանքային նշանի իրավատիրոջ կամ նրա համաձայնությամբ այլ անձանց կողմից։ Նշված սկզբունքի կիրառումը սահմանվում է ապրանքների առանձին տեսակների նկատմամբ անդամ պետությունների՝ երրորդ երկրների հետ միջազգային պայմանագրերից բխող պարտավորությունները պահպանելու պայմանով այն դեպքում, երբ այդ ապրանքները Միության ներքին շուկայում հասանելի չեն, հասանելի են ոչ բավարար քանակությամբ և (կամ) բարձր գներով, ինչպես նաև այլ դեպքերում՝ ելնելով անդամ պետությունների սոցիալ-տնտեսական շահերից։

Իրավատերն իրավունք ունի Եվրասիական միջկառավարական խորհրդի կողմից սահմանվող դեպքերում և կարգով նախաձեռնելու սույն կետի երկրորդ պարբերությանը համապատասխան սահմանված՝ ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի սպառման սկզբունքի կիրառումը չեղարկելու ընթացակարգ։

Սույն կետի երկրորդ պարբերությանը համապատասխան` անդամ պետությունների տարածքներում ապրանքային նշանի, Միության ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի սպառման սկզբունքի կիրառումը սահմանելու կարգը հաստատվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի կողմից։»։

 

Հոդված 2

 

Սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից անցկացվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից ստանալու օրվանից:

Կատարված է _________քաղաքում, 20___ թվականի_______«__»-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։

Սույն արձանագրության բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն արձանագրության ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետություն կուղարկի դրա հաստատված պատճենը։

 

Հայաստանի Հանրապետության կողմից՝

Բելառուսի Հանրապետության կողմից՝

Ղազախստանի Հանրապետության կողմից՝

Ղրղզստանի Հանրապետության կողմից՝

Ռուսաստանի Դաշնության կողմից՝