Basic information
Number
թիվ 32
Type
Կարգադրություն
Act type
Исходный акт (26.05.2017-по сей день)
Status
Գործում է
Source
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Enactment organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Enactment date
24.04.2017
Signing organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Signing date
24.04.2017
Effective date
26.05.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

24 ապրիլի 2017 թվականի

թիվ 32

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին հսկողություն իրականացնող մարմինների փոխգործակցության հարցերով խորհրդատվական կոմիտեի` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի օգոստոսի 18-ի թիվ 75 կարգադրությամբ հաստատված կազմում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) Խորհրդատվական կոմիտեի կազմում Ռուսաստանի Դաշնությունից ընդգրկել՝ «Միավորված տրանսպորտային լոգիստիկ ընկերություն» բաժնետիրական ընկերության նախագահի խորհրդական, Միջազգային համագործակցության հարցերով Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միության կոմիտեի անդամ Լարիսա Պավելի Կորշունովային.

բ) նշել խորհրդատվական կոմիտեի հետևյալ անդամների նոր պաշտոնները՝

 

Մելիք–Իսրայելյան Սուրեն Սամսոնի`

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետ

Սաղոյան Գևորգ Անատոլիի՝

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության պետ

Դավիդով Ռուսլան Վալենտինի`

Դաշնային մաքսային ծառայության ղեկավարի առաջին տեղակալ։

 

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation