Գլխավոր տեղեկություն
Номер
ՆԿ-43-Ն
Տիպ
Կարգադրություն
Тип
Инкорпорация (25.03.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.03.15/13(468) Հոդ.291
Принят
ՀՀ Նախագահ
Дата принятия
02.03.2006
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
02.03.2006
Дата вступления в силу
25.03.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների վավերացման ժամկետների հստակեցման անհրաժեշտությունից՝ որոշում եմ.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման կամ պաշտոնատար անձի ստանալու օրվանից Հայաստանի Հանրապետության Նախագահի վավերացմանը ներկայացնելու հետևյալ ժամկետները`

ա) լրացուցիչ ուսումնասիրություն չպահանջող որոշումները` մինչև 4 աշխատանքային օր.

բ) լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող որոշումները` մինչև 8 աշխատանքային օր` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի համաձայնությամբ:

2. Սահմանել, որ սույն կարգադրության 1-ին կետով սահմանված ժամկետները լրանալուց հետո լրացուցիչ ուսումնասիրություն, հիմնավորում պահանջող որոշումների վավերացման մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարը զեկուցում է Հայաստանի Հանրապետության Նախագահին՝ հետագա ընթացքը որոշելու համար:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. մարտի 2
Երևան
ՆԿ-43-Ն