ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հուլիսի 2020 թվականի N 1196-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ, «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի «ա» կետի, 11-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի «Հայաստանի Հանրապետության նոր առաջացած տարածական տվյալների ու տեղագրական տարրեր պարունակող օբյեկտների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մասին» N 86-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սահմանել, որ պետական կառավարման համակարգի մարմինները քարտեզագրագեոդեզիական ֆոնդի արդիականությունն ապահովելու նպատակով մինչև յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 1-ը Կադաստրի կոմիտեին տրամադրում են նախորդող տարվա ընթացքում նոր առաջացած տարածական տվյալների և տեղագրական տարրեր պարունակող օբյեկտների վեկտորային (dwg/dxf, dgn, shapefile ֆորմատներով), ռաստրային (tif, img, Geotif, GRID ֆորմատներով) և տվյալների բազա (Exel, Access և այլ ֆորմատներով) տարբերակների վերաբերյալ տեղեկատվություն իրենց համապատասխան հատկանիշային տվյալներով` համաձայն հավելվածի:
2. Առաջարկել համայնքների ղեկավարներին մինչև յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 1-ը Կադաստրի կոմիտեին տրամադրել սույն որոշման 1-ին կետում նշված տվյալները:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-4-րդ կետերով.
«3. Պետական կառավարման համակարգի մարմիններին՝ իրենց վերապահված գործառույթների իրականացման գործընթացում նախատեսվող գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքներ պլանավորելիս համապատասխան նախագծերը կարծիքի ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին:
4. Գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի ամբողջական և լիարժեք տեղեկատվական բանկի վարման նպատակով առաջարկել սույն որոշման 1-ին կետում չնշված այլ պետական մարմիններին և հանրային ծառայություններ մատուցող կազմակերպություններին նախագծերի իրականացման արդյունքում ստեղծված հատակագծային (քարտեզագրական) նյութերը տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին՝ Հայաստանի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդում ընդգրկելու նպատակով:»:
3) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| Հայաստանի Հանրապետության | Ն. Փաշինյան | 
| 
 2020 թ. հուլիսի 20 Երևան | 
| Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի N 1196-Ն որոշման | 
| «Հավելված ՀՀ կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 86-Ն որոշման | 
Ց Ա Ն Կ
ՆՈՐ ԱՌԱՋԱՑԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ ԵՎ ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՏԱՐՐԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ
| Պետական կառավարման | Նոր առաջացած տարածական տվյալի և տեղագրական տարրի անվանումը | Նոր առաջացած տարածական տվյալի, տեղագրական տարրի տեսակը և հատկանիշային տվյալները | 
| 1 | 2 | 3 | 
| ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն | 1. Վարչական սահմաններ | 1) մարզային | 
| 2. Ջրագրություն | 1) ջրամբարներ | |
| ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն | 3. Երկաթգծերի ենթակառուցվածք | 1) երկաթգծեր | 
| 4. Ավտոճանապարհների ենթակառուցվածք | 1) ավտոճանապարհներ (տարբեր կարգի) | |
| 5. Հեռուստա- և ռադիոաշտարակներ | ||
| ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն | 6. Գազատարներ | |
| 7. Էլեկտրագծեր, ենթակայաններ | ||
| 8. Ընդերքի տեղամասեր | 1) հանքավայրեր | |
| 9. Ատոմա- և ջերմակայաններ, այլընտրանքային էլեկտրական կայաններ | ||
| ՀՀ էկոնոմիկայի նախարարություն | 10.Գյուղատնտեսություն | 1) գյուղատնտեսական նշանակության հողատեսքեր | 
| ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն | 11. Բնություն | 1) բնության հատուկ պահպանվող տարածքներ (արգելոցներ, արգելավայրեր, ազգային պարկեր, բնության հուշարձաններ) | 
| 12. Օդերևութաբանական կայաններ 
 14. Ջրաչափական դիտակետեր 
 13. Շրջակա միջավայրի մոնիթորինգի կայաններ | ||
| ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե | 13. Օդանավակայաններ | |
| ՀՀ քաղաքաշինության կոմիտե համայնքներ | 14. Թաղամասեր | |
| 15. Շենքեր և շինություններ | 1) հիվանդանոցներ, այլ բուժհիմնարկներ | |
| 16. Գերեզմանոցներ | ||
| ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն | 17. Պատմության և մշակույթի հուշարձաններ | 1) հնագիտական հուշարձաններ | 
| Հայաստանի Հանրապետության | Է. Աղաջանյան | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հուլիսի 2020 թվական: