Գլխավոր տեղեկություն
Номер
N 3223-Ա
Տիպ
Հրաման
Тип
Инкорпорация (17.09.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.09.21-2020.10.04 Պաշտոնական հրապարակման օրը 28.09.2020
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
16.09.2020
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
16.09.2020
Дата вступления в силу
17.09.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

16 սեպտեմբեր 2020 թ.

N 3223-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԱՐԱԲԿԻՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ-ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 01-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ N Կ-XX-001402 ԼԻՑԵՆԶԻԱՅՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԵՎ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ` ՄԱՆԿԱԿԱՆ ՔԻԹ-ԿՈԿՈՐԴ-ԱԿԱՆՋԱԲԱՆԱԿԱՆ, ՄԱՆԿԱԿԱՆ ՆՅԱՐԴԱԲԱՆԱԿԱՆ, ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ` ՄԱՆԿԱԿԱՆ ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը, 12-րդ հոդվածի 1-ին մասը, վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2019 թվականի դեկտեմբերի 18-ի N 3042-Ա հրամանի հիման վրա հարուցված վարչական վարույթի շրջանակում քաղաք Երևան, Մամիկոնյանց փողոց, թիվ 30 շենք հասցեում գործունեություն իրականացնող «ԱՐԱԲԿԻՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ-ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում իրականացված զննման արդյունքը, այն է`

1. ընկերության քիթ-կոկորդ-ականջաբան Գևորգ Սերժիկի Սաղաթելյանը չունի մանկական քիթ-կոկորդ-ականջաբանի հետբուհական կրթության դիպլոմ և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման վկայական, որով խախտվել են լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջները («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված և 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի, 3-րդ ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման 5-րդ հավելվածի 18-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 05-ի N 1936-Ն որոշման 2-րդ հավելվածի 64-րդ կետի կադրային հագեցվածության 1-ին ենթակետ),

2. ընկերության ակնաբան Արաքսյա Հարությունի Դեմիրճյանը չունի մանկական ակնաբանի հետբուհական կրության դիպլոմ և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման վկայական, որով խախտվել են լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջները («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված և 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի, 3-րդ ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման 5-րդ հավելվածի 18-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 05-ի N 1936-Ն որոշման 1-ին հավելվածի 1.5-րդ կետի, 2-րդ հավելվածի 63-րդ կետի կադրային հագեցվածության 1-ին ենթակետեր),

3. ընկերության մանկական նյարդաբան Վարսինե Արշավիրի Ջալադյանը վերջին 5 տարվա ընթացքում չունի վերապատրաստման վկայական, որով խախտել են լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջները («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված և 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի, 3-րդ ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման 5-րդ հավելվածի 18-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 05-ի N 1936-Ն որոշման 2-րդ հավելվածի 54.1-ին կետի կադրային հագեցվածության 1-ին ենթակետ),

4. ընկերության մանկաբույժ Աստղիկ Բաղդասարյանը, որը վարել է վարակիչ հիվանդությամբ հիվանդին, չունի վարակիչ հիվանդությունների հետբուհական կրթության դիպլոմներ, որով խախտվել են լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջները («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված և 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի, 3-րդ ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման 5-րդ հավելվածի 18-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 05-ի N 1936-Ն որոշման 2-րդ հավելվածի 41-րդ և 51.1-ին կետերի կադրային հագեցվածության 1-ին ենթակետեր), և ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և նույն հոդվածի 8-րդ մասի պահանջներով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Կասեցնել «ԱՐԱԲԿԻՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ-ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության Առողջապահության նախարարության կողմից 2010 թվականի փետրվարի 01-ին տրամադրված N Կ-XX-001402 լիցենզիայով (ք.Երևան, Մամիկոնյանց 30) նախատեսված բժշկական օգնության և սպասարկման հիվանդանոցային և արտահիվանդանոցային` մանկական քիթ-կոկորդ-ականջաբանական տեսակով զբաղվելու իրավունքը Գևորգ Սերժիկի Սաղաթելյանի մասով, արտահիվանդանոցային` մանկական ակնաբուժական տեսակով զբաղվելու իրավունքը Արաքսյա Հարությունի Դեմիրճյանի մասով, հիվանդանոցային և արտահիվանդանոցաին` մանկական նյարդաբանական տեսակով զբաղվելու իրավունքը Վարսինե Արշավիրի Ջալադյանի մասով և հիվանդանոցային` վարակիչ հիվանդություններ տեսակով զբաղվելու իրավունքը Աստղիկ Բաղդասարյանի մասով` մինչև խախտման պատճառի վերացումը:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանին:

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «ԱՐԱԲԿԻՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ-ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:

6. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

 

Ա. Թորոսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 սեպտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան