Գլխավոր տեղեկություն
Номер
N 277-Ա
Տիպ
Հրաման
Тип
Инкорпорация (01.10.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.09.21-2020.10.04 Պաշտոնական հրապարակման օրը 02.10.2020
Принят
Ֆինանսների նախարար
Дата принятия
30.09.2020
Подписан
Ֆինանսների նախարար
Дата подписания
30.09.2020
Дата вступления в силу
01.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

30 սեպտեմբերի 2020 թ.

N 277-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՎԻՎԱՌՈ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ ՏՐՎԱԾ ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԹԻՎ ԻՇԽ-004 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, հիմք ընդունելով «ՎԻՎԱՌՌ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ԻՇԽ-004 լիցենզիա) և «Սոֆթ Կոնստրակտ» ՍՊԸ կողմից 2020 թվականի սեպտեմբերի 22-ին ներկայացված համատեղ դիմումը (այսուհետ՝ Դիմում)՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից 2011 թվականի սեպտեմբերի 28-ին «ՎԻՎԱՌՈ ԳՐՈՒՊ» ՍՊԸ տրված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին, 2020 թվականի սեպտեմբերի 30-ին կայացած վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի նիստի եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 30-ի թիվ 275-Ա հրամանը՝ «Սոֆթ Կոնստրակտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման լիցենզիա տրամադրելու մասին.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից 2011 թվականի սեպտեմբերի 28-ին «ՎԻՎԱՌՈ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման թիվ ԻՇԽ-004 լիցենզիան ուժը կորցրած ճանաչել համաձայն Դիմումի։

2. Սույն հրամանը կարող է բողոքարկել վարչական կարգով՝ այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում։

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով՝ իրազեկելուն հաջորդող օրվանից։

 

 

Ա. Ջանջուղազյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հոկտեմբերի 2020 թվական: