Basic information
Number
թիվ 153-Ա
Type
Որոշում
Act type
Исходный акт (19.12.2020-по сей день)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2020.12.14-2020.12.27 Պաշտոնական հրապարակման օրը 22.12.2020
Enactment organisation
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով
Enactment date
18.12.2020
Signing organisation
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ
Signing date
18.12.2020
Effective date
19.12.2020

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 դեկտեմբերի 2020 թվականի

ք. Երևան

թիվ 153-Ա

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՕՖԵԼՅԱ ՊԱՐՍԱՄՅԱՆԻՆ ՑԱՆՑԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 48-րդ հոդվածի և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Ցանցային օպերատորի գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 96-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով և հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Օֆելյա Պարսամյանի ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու մասին 2020 թվականի նոյեմբերի 23-ի դիմումը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.

1. Բավարարել անհատ ձեռնարկատեր Օֆելյա Պարսամյանի դիմումը և տրամադրել ՀՀ Շիրակի մարզի տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընկերությանը ծանուցելուց մեկ օր հետո։

3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի նախագահ

Տ. Հակոբյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 դեկտեմբերի 2020 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation