041.0433.10.09.97
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 սեպտեմբերի1997 թ. N 433
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՄԱՆ ՈՒ ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` Հայաստանի Հանրապետության մարզերի և բնակավայրերի սահմանների նկարագրման ու քարտեզագրման աշխատանքները կազմակերպելու նպատակով`
1. Ստեղծել կառավարական հանձնաժողով և հաստատել նրա կազմը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության մարզերի և բնակավայրերի սահմանների նկարագրման ու քարտեզագրման աշխատանքների իրականացման համար պետական պատվիրատու սահմանել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` սույն որոշմամբ ստեղծված հանձնաժողովին ներկայացնել`
ա) մինչև 1998 թվականի ապրիլի 1-ը` Հայաստանի Հանրապետության մարզերի սահմանների նկարագիրը և Հայաստանի Հանրապետության 1:200000 մասշտաբի տեղագրական քարտեզը` նշելով մարզերի և Երևան քաղաքի սահմանները.
բ) մինչև 1998 թվականի օգոստոսի 15-ը` համայնքների սահմանների նկարագիրը և մարզերի 1:25000 (1:50000) մասշտաբի տեղագրական քարտեզները` նշելով բնակավայրերի (համայնքների) սահմանները:
4. Կառավարական հանձնաժողովին` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել`
ա) մինչև 1997 թվականի նոյեմբերի 30-ը` առաջարկություն «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին.
բ) մինչև 1998 թվականի ապրիլի 30-ը` Հայաստանի Հանրապետության մարզերի սահմանների նկարագիրը և Հայաստանի Հանրապետության 1:200000 մասշտաբի տեղագրական քարտեզը` նշելով մարզերի և Երևան քաղաքի սահմանները.
գ) մինչև 1998 թվականի օգոստոսի 30-ը` համայնքների սահմանների նկարագիրը և մարզերի 1:25000 (1:50000) մասշտաբի տեղագրական քարտեզները` նշելով բնակավայրերի (համայնքների) սահմանները:
5. Հայաստանի Հանրապետության մարզերի և բնակավայրերի սահմանների նկարագրման ու քարտեզագրման աշխատանքների իրականացման ֆինանսավորումը կատարել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մարտի 10-ի «Հայաստանի Հանրապետության մարզերի և բնակավայրերի սահմանների նկարագրման և քարտեզագրման աշխատանքների կազմակերպման մասին» N 123 և Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի հունվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մարտի 10-ի N 123 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 27 որոշումները:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Ռ. Քոչարյան | 
| 
 ՀԱՍՏԱՏՎԱԾ Է  | 
Կ Ա Զ Մ
ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
| 
 Գ. Գամազյան  | 
- ՀՀ տարածքային կառավարման նախարար (հանձնաժողովի նախագահ) | 
| 
 Ս. Պապյան  | 
- ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ | 
| 
 Մ. Արազյան  | 
- ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ | 
| 
 Ս. Թովմասյան  | 
- ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ | 
| 
 Ա. Ղարիբյան  | 
- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ | 
| 
 Ա. Խուդավերդյան  | 
- ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման վարչության պետ | 
| 
 Ս. Օհանյան  | 
- ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և աղետի գոտու հարցերի վարչության պետ | 
| 
 Ս. Աբրահամյան  | 
- Սյունիքի մարզպետ | 
| 
 Պ. Ասատրյան  | 
- Տավուշի մարզպետ | 
| 
 Ա. Գոմցյան  | 
- Շիրակի մարզպետ | 
| 
 Հ. Գրիգորյան  | 
- Արագածոտնի մարզպետ | 
| 
 Դ. Զադոյան  | 
- Արարատի մարզպետ | 
| 
 Հ. Հովհաննիսյան  | 
- Կոտայքի մարզպետ | 
| 
 Ս. Հովհաննիսյան  | 
- Արմավիրի մարզպետ | 
| 
 Վ. Խաչատրյան  | 
- Լոռու մարզպետ | 
| 
 Ռ. Ղուկասյան  | 
- Գեղարքունիքի մարզպետ | 
| 
 Պ. Մանուկյան  | 
- Վայոց ձորի մարզպետ | 
| 
 Գ. Ավետյան  | 
- ՀՀ քաղաքաշինության նախարարության գեոդեզիայի և քարտեզագրության ինստիտուտի տնօրեն | 
| 
 Հ. Վարդանյան  | 
- ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայպետհողշիննախագիծ» ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար | 
| 
 Ֆ. Ղազարյան  | 
- «Հայարդնախագիծ» ՓԲԸ-ի նախագահ | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 13.09.2001, N 667 | 13.09.2001, N 433 | |
| 15.08.2000, N 533 | 08.09.2000, N 433 | |
| 18.11.1999, N 704 | 29.11.1999, N 433 | |
| 17.08.1998, N 492 | 13.09.1998, N 433 | |
| 14.04.1998, N 175 | 10.05.1998, N 433 | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|