ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 մարտի 2021 թվականի N 409-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1025-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 1025-Ն որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| Հայաստանի Հանրապետության | Ն. Փաշինյան | 
| 
 Երևան 
 | 
| 25.03.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ | 
| Հավելված ՀՀ կառավարության 2021 թվականի մարտի 25-ի N 409-Ն որոշման | 
| «Հավելված N 1 ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի N 1025-Ն որոշման | 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
ՍՏՈՒԳԱԹԵՐԹ
ԿԱՆՈՆԱՎՈՐ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՄՈՏ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ
____ ______________ 20 թ.
| _____________________________ | _______________________  | ________________ | |||||||||
| _____________________ | _____________________________ | 
 | |||||||||
| _____________________ | _____________________________ | 
 | |||||||||
| ________________________ | _____________________________ |  | |||||||||
| 
 | սկիզբը ________________ | ավարտը ____________ | |||||||||
| Ստուգման հիմքը ________________________________________________________________________________________ ________________________________________________________________________________________ Տնտեսավարող սուբյեկտի անվանումը | |||||||||||
|  | ___________________________________________________ | ||||||||||
| _______________________________________________________________ |  _______________________ | ||||||||||
| ____________________________________________________________ | _______________________ | ||||||||||
| ______________________________________________________________________ ___________________ | |||||||||||
|  ________________________________________________________________________________________ | |||||||||||
| Տնտեսական գործունեության տեսակի դասակարգչի ծածկագիրը | ______________________ | ||
Ստուգման հիմքը _________________________ում կողմից _________երբ է տրված _____________
Ստուգման նպատակը / ընդգրկված հարցերի համարները
____________________________________________________________________________________________
____________________________________________________________________________________________
| Գործունեության իրականացման վայրը (վայրերը) | |
| Հավաքակայանի (եթե պահանջվում է) գտնվելու վայրը | |
| Հավաքակայանի (եթե պահանջվում է) պետական գրանցման վկայականի կամ գրանցման համարը, տրման ամսաթիվը | |
| Փոխադրում իրականացնողի սպասարկմանը հանձնված երթուղու (ների) անվանումը, տեսակը, տիպը | 
Հ Ա Ր Ց Ա Շ Ա Ր
ԿԱՆՈՆԱՎՈՐ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՄՈՏ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ
| NN ը/կ | Հարցը | Հղում նորմատիվ իրավական ակտին | Այո | Ոչ | Չ/Պ | Միավոր | Ստուգման եղանակը | Մեկնաբա- նություն | 
| 1. | Փոխադրումներ իրականացնողը երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի հետ կնքել է պայմանագիր | «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենք, հոդված 11, մաս 6, ՀՀ կառավարության 03.12.2020թ. N 1994-Ն որոշմամբ հաստատված կարգի կետ 83 | 3.0 | փաստաթղթային | ||||
| 2. | Փոխադրումներ իրականացնողն ավտոկայարանային գործունեություն իրականացնող, իսկ ներքաղաքային փոխադրումների դեպքում սպասարկման ծառայություններ մատուցող, կազմակերպության հետ կնքել է երթուղու (ների) ավտոբուսային կանոնավոր փոխադրումների իրականացման գործընթացը կարգավորող պայմանագիր | ՀՀ կառավարության 03.12.2020թ. N 1994-Ն որոշմամբ հաստատված կարգի կետ 83 | 3.0 | փաստաթղթային | ||||
| 3. | Փոխադրումներ իրականացնողը երթուղին (ները) սպասարկում է՝ | |||||||
| 3.1. | հաստատված չվացուցակով նախատեսված սկզբնակետից (վերջնակետից). | «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենք, հոդված 12, մաս 2, կետ «դ» | 4.0 | տեսազննություն | ||||
| 3.2. | հաստատված չվացուցակով նախատեսված ուղեգծով. | «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենք, հոդված 12, մաս 2, կետ «դ» | 3.0 | տեսազննություն | ||||
| 3.3. | համաձայն երթուղու չվացուցակով սահմանված մեկնման ժամերի | «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենք, հոդված 12, մաս 2, կետ «դ» | 2.0 | տեսազննություն | ||||
| 3.4. | մրցույթի ժամանակ առաջարկված փոխադրավարձով | «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենք, հոդված 11, մաս 5 | 2.0 | փաստաթղթային տեսազննություն | ||||
| 4. | Առկա են երթուղին(երը) uպաuարկելու համար պահանջվող քանակով uեփականության և (կամ) oգտագործման իրավունքով ձեռք բերված տրանսպորտային միջոցների փաստաթղթերը | «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի, հոդված 21, մաս 1, ՀՀ կառավարության 03.12.2020թ. N 1994-Ն որոշմամբ հաստատված կարգի կետ 14, ենթակետ 1 | 1.0 | փաստաթղթային | ||||
| 5. | Փոխադրումներ իրականացնողի կողմից տրանսպորտային միջոցների վարորդներին հատկացվում են սահմանված նմուշի ճանապարհային թերթիկներ | «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենք, հոդված 21, մաս 4, կետ «ե», ՀՀ կառավարության 31.07.2008թ. N 852-Ն որոշմամբ հաստատված հավելվածներ` NN 1, 2, 3, 4 | 3.0 | փաստաթղթային տեսազննություն | ||||
| 6. | Փոխադրումներ իրականացնողի կողմից տրանսպորտային միջոցների վարորդին հատկացված ճանապարհային թերթիկում՝ | |||||||
| 6.1. | իրականացվում է տրանսպորտային միջոցի նախաուղերթային տեխնիկական վիճակի ամենօրյա ստուգումը հավաստող նշագրումը | «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենք, հոդված 4, ՀՀ կառավարության 31.07.2008թ. N 852-Ն որոշմամբ հաստատված հավելվածներ` NN 1, 2, 3, 4 | 3.0 | փաստաթղթային տեսազննություն | ||||
| 6.2. | իրականացվում է վարորդի առողջական վիճակի ամենօրյա ստուգումը հավաստող նշագրումը | «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենք, հոդված 4, ՀՀ կառավարության 31.07.2008թ. N 852-Ն որոշմամբ հաստատված հավելվածներ` NN 1, 2, 3, 4 | 3.0 | փաստաթղթային տեսազննություն | ||||
| 7. | Միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնողի կողմից՝ | |||||||
| 7.1. | փոխադրումներն իրականացվում են թույլտվությունների առկայության դեպքում | ՀՀ կառավարության 27.12.2007թ. N 1587-Ն որոշմամբ հաստատված կարգի կետ 9 | 6.0 | փաստաթղթային տեսազննություն | ||||
| 7.2. | փոխադրումներն իրականացվում են սեփականության և (կամ) օրենքով սահմանված կարգով օգտագործման իրավունքով իրենց պատկանող և Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով հաշվառված ավտոբուսներով | ՀՀ կառավարության 27.12.2007թ. N 1587-Ն որոշմամբ հաստատված կարգի կետ 26, ենթակետ 1 | 6.0 | տեսազննություն | ||||
| 7.3. | փոխադրումներն իրականացվում են միայն ուղետոմսի հիման վրա | ՀՀ կառավարության 27.12.2007թ. N 1587-Ն որոշմամբ հաստատված կարգի կետ 14 | 3.0 | փաստաթղթային տեսազննություն | ||||
| 8. | Հավաքակայանում՝ | |||||||
| 8.1. | տրանսպորտային միջոցների կայանման տարածքը համապատասխանում է աղյուսակ N 1-ում* նշված անհրաժեշտ պայմաններին | ՀՀ կառավարության 03.12.2020թ. N 1994-Ն որոշմամբ հաստատված կարգի կետ 14, ենթակետ 2 | 3.0 | տեսազննություն | ||||
| 8.2. | առկա է տրանսպորտային միջոցների նախաուղերթային տեխնիկական զննման՝ նախատեսված երկարության դիտափոսը (էստակադան) | ՀՀ կառավարության 03.12.2020թ. N 1994-Ն որոշմամբ հաստատված կարգի կետ 14, ենթակետ 2 | 3.0 | տեսազննություն | ||||
| 8.3. | իրականացվում է տրանսպորտային միջոցների նախաուղերթային տեխնիկական զննումը | ՀՀ կառավարության 03.12.2020թ. N 1994-Ն որոշմամբ հաստատված կարգի կետ 14, ենթակետ 2 | 3.0 | փաստաթղթային տեսազննություն | ||||
| 8.4. | առկա են տրանսպորտային միջոցների վարորդի նախաուղերթային ամենօրյա բուժզննման պայմանները | «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենք, հոդված 4, «հավաքակայան» հասկացության պարբերություն | 3.0 | տեսազննություն | ||||
| 8.5. | իրականացվում է տրանսպորտային միջոցների վարորդների նախաուղերթային բժշկական զննումը (առողջական վիճակի ամենօրյա զննումը) | «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենք, հոդված 21, մաս 4, կետ «զ» | 3.0 | փաստաթղթային տեսազննություն | ||||
| 9. | Փոխադրումներ իրականացնողի տրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործումն իրականացվում է՝ | |||||||
| 9.1. | աշխատունակ և պատշաճ արտաքին տեսքի պահպանման պայմաններում | ՀՀ կառավարության 13.09.2007թ. N 1082-Ն որոշմամբ հաստատված կարգի կետ 19, ենթակետ 1 | 1.0 | տեսազննություն | ||||
| 9.2. | պարբերական (տեխնիկական սպասարկում N 1 և տեխնիկական սպասարկում N 2)՝ որոշակի վազքից (աշխատատևությունից) հետո կատարվող և սեզոնային տեխնիկական սպասարկում | ՀՀ կառավարության 13.09.2007թ. N 1082-Ն որոշմամբ հաստատված կարգի կետ 22, ենթակետեր 2 և 3 | 3.0 | փաստաթղթային տեսազննություն | ||||
| 9.3. | համապատասխան պարբերականությամբ և սահմանված ժամկետներում տեխնիկական զննության անցկացման պայմաններում | «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենք, հոդված 21, մաս 3, կետ «բ», «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենք, հոդված 15, մաս 3, կետ «ա» | 3.0 | փաստաթղթային տեսազննություն | ||||
| 10. | Կանոնավոր փոխադրումներ իրականացնողի տրանսպորտային միջոցները կահավորված են՝ | |||||||
| 10.1. | դիմային ցուցատախտակով, որը պարունակում է երթուղու համարի, սկզբնակետի և վերջնակետի նշումներ | ՀՀ կառավարության 30.08.2007թ. N 1042-Ն որոշմամբ հաստատված կարգի կետ 30, ենթակետ 1 | 1.0 | տեսազննություն | ||||
| 10.2. | կողային ցուցատախտակով, որը պարունակում է համարի, սկզբնակետի, վերջնակետի և հիմնական միջանկյալ ավտոբուսային կանգառների նշումներ | ՀՀ կառավարության 30.08.2007թ. N 1042-Ն որոշմամբ հաստատված կարգի կետ 30 ենթակետ 2 | 2.0 | տեսազննություն | ||||
| 10.3. | հետևի ցուցատախտակով, որը պարունակում է երթուղու համարի նշում | ՀՀ կառավարության 30.08.2007թ. N 1042-Ն որոշմամբ հաստատված կարգի կետ 30, ենթակետ 3 | 1.0 | տեսազննություն | ||||
| 10.4. | վարորդի (տոմսավաճառի) անվան, ազգանվան ցուցանակով | ՀՀ կառավարության 30.08.2007թ. N 1042-Ն որոշմամբ հաստատված կարգի կետ 30, ենթակետ 4 | 1.0 | տեսազննություն | ||||
| 10.5 | երթուղու ուղեգծի ցուցանակով | ՀՀ կառավարության 30.08.2007թ. N 1042-Ն որոշմամբ հաստատված կարգի կետ 30, ենթակետ 5 | 1.0 | տեսազննություն | ||||
| 10.6. | երթուղու ուղևորության փոխադրավարձի ցուցանակով (աղյուսակով) | ՀՀ կառավարության 30.08.2007թ. N 1042-Ն որոշմամբ հաստատված կարգի կետ 30, ենթակետ 6 | 1.0 | տեսազննություն | ||||
| 10.7. | վթարի կամ անսարքության հետևանքով ավտոբուսի դռների խափանման դեպքում ուղեսրահի ապակիների ջարդելու մուրճերով | ՀՀ կառավարության 30.08.2007թ. N 1042-Ն որոշմամբ հաստատված կարգի կետ 30, ենթակետ 8 | 1.0 | տեսազննություն | ||||
| 10.8. | երթուղին սպասարկողի անվանմամբ, գտնվելու վայրի և հեռախոսահամարի նշմամբ ցուցանակով | ՀՀ կառավարության 30.08.2007թ. N 1042-Ն որոշմամբ հաստատված կարգի կետ 30, ենթակետ 9 | 1.0 | տեսազննություն | ||||
| 11. | Փոխադրումներ իրականացնողի այլ տեսակի վառելիքով շահագործվող տրանսպորտային միջոցը (ները) շահագործվում է՝ | |||||||
| 11.1. | գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների վարումը Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի հաստատած ուսումնական պլանով և ծրագրով ուսուցում ստացած և քննություն հանձնած վարորդների կողմից | ՀՀ կառավարության 28.09.2005թ. N 2388-Ն որոշմամբ հաստատված հավելված N 2, բաժին 4, գլուխ 2, կետ 2.1 | 4.0 | փաստաթղթային տեսազննություն | ||||
| 11.2. | գազավառելիքային սնման համակարգի փորձարկման վկայագրի հիման վրա | ՀՀ կառավարության 28.09.2005թ. N 2388-Ն որոշմամբ հաստատված հավելված N 1, կետ 128 | 6.0 | փաստաթղթային տեսազննություն | ||||
| 11.3. | գազի բալոնների ճնշափորձարկման վկայագրի հիման վրա | ՀՀ կառավարության 28.09.2005թ. N 2388-Ն որոշմամբ հաստատված հավելված N 1, կետ 140 | 7.0 | փաստաթղթային տեսազննություն | ||||
| 12. | Փոխադրումներ իրականացնողի կողմից շարժակազմի յուրաքանչյուր միավորը (ավտոմոբիլ, կցորդ, կիսակցորդ) ընդունման- հանձնման ակտով ամրացված է դրա վրա աշխատող վարորդին | ՀՀ կառավարության 13.09.2007թ. N 1082-Ն որոշմամբ հաստատված կարգի կետ 14 | 3.0 | փաստաթղթային | ||||
| 13. | Փոխադրումներ իրականացնողի կողմից պահպանվում է վարորդի (ների) աշխատանքային ռեժիմը | «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենք, հոդված 28, մաս 3 | 4.0 | փաստաթղթային տեսազննություն | ||||
| 14. | Փոխադրումներ իրականացնողի կողմից ապահովված են տեղաշարժվելու, տեսողության և լսողության խնդիրներ ունեցող անձանց համար մատչելի կամ հարմարեցված՝ նախատեսված քանակը բավարարող ավտոբուսներ | ՀՀ կառավարության 03.12.2020թ. N 1994-Ն որոշմամբ հաստատված կարգի կետ 14, ենթակետ 1 | 3.0 | փաստաթղթային տեսազննություն | ||||
| 1. | «Այո»-առկա է, համապատասխանում է նորմատիվ իրավական ակտերի պահանջներին, պահպանված են նորմատիվ իրավական ակտերի պահանջները | V | |||
| 2. | «Ոչ»-բացակայում է, չի համապատասխանում, չի բավարարում նորմատիվ իրավական ակտերի պահանջներին, առկա են խախտումներ | V | |||
| 3. | «Չ/Պ»-չի պահանջվում | V | 
Տվյալ ստուգաթերթը կազմվել է հետևյալ նորմատիվ փաստաթղթերի հիման վրա՝
1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենք
2. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենք
3. ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպություններ և անհատ և անհատ ձեռնարկատաերեր ընտրելու մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու մասին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի N 762 և 2007 թվականի հուլիսի 21-ի N 819 որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1994-Ն որոշում
4. ՀՀ կառավարության 2008 թվականի հուլիսի 31-ի «Կանոնավոր ուղևորափոխադրումների ճանապարհային թերթիկների և տոմսահաշվարկային փաստաթղթերի ձևերը հաստատելու մասին» N 852-Ն որոշում
5. ՀՀ կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության տարածքից ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների և ուղեբեռների միջպետական փոխադրումների իրականացման կարգը հաստատելու մասին» N 1587-Ն որոշում
6. ՀՀ կառավարության 2007 թվականի սեպտեմբերի 13-ի «Ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի տեխնիկական շահագործման կարգը հաստատելու մասին» N 1082-Ն որոշում
7. ՀՀ կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 1042-Ն որոշում
8. ՀՀ կառավարություն 2005 թվականի սեպտեմբերի 28-ի «Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման տեխնիկական կանոնակարգը և գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործման հրահանգը հաստատելու մասին» N 2388-Ն որոշում
*Աղյուսակ N 1 - ավտոբուսների կայանատեղերի մակերեսի հաշվարկ
| 
 | »: | 
| Հայաստանի Հանրապետության | Ա. Թորոսյան | 
| 26.03.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 մարտի 2021 թվական: