Basic information
Number
N 398-Լ
Type
Որոշում
Act type
Исходный акт (27.03.2021-по сей день)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2021.03.22-2021.04.04 Պաշտոնական հրապարակման օրը 26.03.2021
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
25.03.2021
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
25.03.2021
Effective date
27.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 մարտի 2021 թվականի N 398-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 2069-Լ ԵՎ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 2148-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի «2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող համայնքների հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողների ծախսերի փոխհատուցման եռամսյա սոցիալական աջակցության միջոցառումը հաստատելու մասին» N 2069-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման և հավելվածի վերնագրերում «ԵՌԱՄՍՅԱ» բառերը փոխարինել «ՎԵՑԱՄՍՅԱ» բառերով.

2) որոշման 1-ին կետում «եռամսյա» բառը փոխարինել «վեցամսյա» բառով.

3) որոշման հավելվածի 2-րդ կետում և 5-րդ կետի 2-րդ ենթակետում «փետրվար» բառերը փոխարինել «մայիս» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 24-ի «2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող համայնքների հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողների ծախսերի փոխհատուցման եռամսյա սոցիալական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 2148-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման և հավելվածի վերնագրերում «ԵՌԱՄՍՅԱ» բառերը փոխարինել «ՎԵՑԱՄՍՅԱ» բառերով.

2) որոշման 1-ին կետում «եռամսյա» բառը փոխարինել «վեցամսյա» բառով.

3) որոշման հավելվածի 3-րդ կետում և 3-րդ կետի 2-րդ ենթակետում «փետրվար» բառերը փոխարինել «մայիս» բառերով.

4) որոշման հավելվածի 14-րդ կետում «ապրիլի» բառը փոխարինել «հուլիսի» բառով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

25.03.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 մարտի 2021 թվական: