041.0670.27.10.99
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հոկտեմբերի 1999 թվականի N 670
քաղ. Երևան
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1. Ստեղծել պետական գույքի կառավարելիությունը և դրա օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով համապատասխան տեղեկություններն ամփոփող և առաջարկությունները մշակող հանձնաժողով (այսուհետև` հանձնաժողով) և հաստատել նրա կազմը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին և Երևանի քաղաքապետին` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարություն ներկայացնել`
ա) տեղեկություններ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում (ձեռնարկություններում) և հիմնարկներում պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի (բաժնեմասի) մասին` համաձայն N 1 հավելվածի.
բ) տեղեկություններ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների (ձեռնարկությունների) և հիմնարկների միկրոտնտեսական առանձին ցուցանիշների մասին` համաձայն N 2 հավելվածի.
գ) տեղեկություններ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում (ձեռնարկություններում) և հիմնարկներում վարձակալության կամ հավատարմագրային կառավարման հանձնված գույքի մասին` համաձայն N 3 հավելվածի.
դ) տեղեկություններ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում պետության լիազոր ներկայացուցիչների մասին` համաձայն N 4 հավելվածի.
ե) առաջարկություններ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում (ձեռնարկություններում) պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի (բաժնեմասի) օգտագործման, ինչպես նաև պետության լիազոր ներկայացուցիչների գործունեության արդյունավետության բարձրացման վերաբերյալ:
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարություն ներկայացնել տեղեկություններ Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերում պետական բաժնեմասի վերաբերյալ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարություն ներկայացնել տեղեկություններ`
ա) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների (ձեռնարկությունների) և հիմնարկների գույքի վրա բռնագանձում տարածելու վերաբերյալ դատարանների վճիռների ու որոշումների մասին` համաձայն N 5 հավելվածի.
բ) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունները (ձեռնարկությունները) և հիմնարկները սնանկ ճանաչելու վարույթ սկսելու վերաբերյալ դատարանների վճիռների մասին` համաձայն N 6 հավելվածի:
5. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարությանը` սույն որոշման 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերում նշված տեղեկություններն ու առաջարկություններն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում հանձնաժողովին ներկայացնել ամփոփ տեղեկություններ և առաջարկություններ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում (ձեռնարկություններում) պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի (բաժնեմասի) կառավարման, ինչպես նաև պետության լիազոր ներկայացուցիչների գործունեության արդյունավետության բարձրացման վերաբերյալ:
6. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին և Երևանի քաղաքապետին` 15-օրյա ժամկետում հանձնաժողովին ներկայացնել առաջարկություններ`
ա) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում (ձեռնարկություններում) պետության լիազոր ներկայացուցիչների`
ատեստավորման և ընտրության կարգի մասին ներառելով նրանց մասնագիտական որակավորման և աշխատանքի արդյունավետության գնահատման չափանիշները.
իրավունքների, պարտականությունների և պատասխանատվության մասին.
բ) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում (ձեռնարկություններում) և հիմնարկներում պետական գույքի հետագա օգտագործման տարբեր ձևերի (իրավաբանական և ֆիզիկական անձանց հավատարմագրային կառավարման կամ վարձակալության հանձնման, մասնավորեցման և այլն) վերաբերյալ:
7. Հանձնաժողովին` սույն որոշման 5-րդ և 6-րդ կետերում նշված տեղեկությունների ու առաջարկությունների հիման վրա 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում (ձեռնարկություններում) և հիմնարկներում պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի (բաժնեմասի) օգտագործման, ինչպես նաև պետության լիազոր ներկայացուցիչների (ֆիզիկական անձանց) գործունեության արդյունավետության բարձրացման միջոցառումների ժամանակացույց` նշելով ընդունվելիք օրենսդրական և այլ իրավական ակտերը, կատարողները և կատարման ժամկետները:
8. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին և Երևանի քաղաքապետին`
ա) սույն որոշման 6-րդ կետում նշված իրավական ակտերի ընդունումից հետո մեկամսյա ժամկետում դրանց համապատասխան ատեստավորել ու նշանակել պետության լիազոր ներկայացուցիչներ և արդյունքների մասին տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն.
բ) մեկամսյա ժամկետում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ` «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածի պահանջների կատարումն ապահովելու համար.
գ) 10-օրյա ժամկետում քննության առնել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության նախապատրաստած պետական գույքի կառավարման հայեցակարգի նախագիծը և դրա վերաբերյալ դիտողություններն ու առաջարկությունները ներկայացնել հանձնաժողովին:
9. Հանձնաժողովին`
ա) 10-օրյա ժամկետում պետական գույքի կառավարման հայեցակարգի նախագիծը հրապարակել մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով.
բ) 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության նախարարություններից, գերատեսչություններից, մարզպետներից, Երևանի քաղաքապետից և գիտական շրջանակներից ստացված առաջարկությունների ու դիտողությունների հիման վրա լրամշակված պետական գույքի կառավարման հայեցակարգի նախագիծը:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Վ. Սարգսյան | 
| 
 Հաստատված է  | 
Կ Ա Զ Մ
պետական գույքի կառավարելիությունը ԵՎ դրա օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով համապատասխան տեղեկություններն ամփոփող ԵՎ առաջարկությունները մշակող հանձնաժողովի
| Պ. Ղալթախչյան | - | ՀՀ սեփականաշնորհման նախարար (հանձնաժողովի նախագահ) | 
| Ա. Ասլիկյան | - | ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ) | 
| Ա. Եղիազարյան | - | ՀՀ վարչապետի խորհրդական, ՀՀ կառավարության աշխատակազմի տնտեսագիտական վարչության պետի պարտականությունները կատարող | 
| Գ. Մարտիրոսյան | - | ՀՀ վարչապետի խորհրդական | 
| Գ. Մալխասյան | - | ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ | 
| Ա. Մարկոսյան | - | ՀՀ սեփականաշնորհման նախարարի տեղակալ | 
| Վ. Մկրտչյան | - | ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ | 
| Վ. Գաբրիելյան | - | ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ | 
| Լ. Գյումիշյան | - | ՀՀ կառավարության աշխատակազմի արտադրական ենթակառուցվածքների վարչության պետ | 
| Մ. Թոփուզյան | - | ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ | 
| Տ. Մուկուչյան | - | ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության վարչության պետ | 
| Ռ. Աբգարյան | - | ՀՀ ֆինանսների նախարարության վարչության պետ | 
| Թ. Դիլանյան | - | ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության վարչության պետ | 
| 
 Հավելված N 1  | 
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
պետական մասնակցությամբ առԵՎտրային կազմակերպություններում (ձեռնարկություններում) ԵՎ հիմնարկներում պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի (բաժնեմասի) մասին
_________________________________________________________
(նախարարությունը, գերատեսչությունը, մարզպետարանը, Երևանի քաղաքապետարանը)
|  NN ը/կ  | 
 Առևտրային կազմակերպության (ձեռնարկության), հիմնարկի անվանումները  | 
Իրավաբանական հասցեն և գործունեության վայրը (նշել մարզը)  | 
 Ճյուղը, գործունեության ոլորտը  | 
Կանոնադրական հիմնադրամի մեծությունը (նշել կատարված փոփոխությունները)  | 
Պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը (բաժնեմասը) | |
| հազ. դրամ | տոկոս | |||||
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Շ. Կարամանուկյան | 
| 
 Հավելված N 2  | 
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
պետական մասնակցությամբ առԵՎտրային կազմակերպությունների (ձեռնարկությունների) ԵՎ հիմնարկների միկրոտնտեսական առանձին ցուցանիշների մասին
_________________________________________________________
(նախարարությունը, գերատեսչությունը, մարզպետարանը, Երևանի քաղաքապետարանը)
| NN ը/կ  | 
Առևտրային կազմակերպության (ձեռնարկության), հիմնարկի անվանումները  | 
Արտադրանքի (ծառայության) իրացման ծավալը` հունվարի 1-ի դրությամբ (հազ. դրամ)  | 
Հաշվեգրային մեթոդով հաշվարկված շահույթի (վնասի) ծավալը` հունվարի 1-ի դրությամբ(հազ. դրամ) | Շահութաբերությունն ըստ ծախսերի` հունվարի 1-ի դրությամբ (տոկոս)  | 
Վճարված շահաբաժինները, այդ թվում պետությանը, հունվարի 1-ի դրությամբ (հազ. դրամ)  | 
Աշխատողների թիվը` հունվարի 1-ի դրությամբ  | 
ՀՀ պետական բյուջե և սոցհիմնադրամ վճարումները` հունվարի 1-ի դրությամբ (հազ.դրամ)  | ||||||||||||||||||
| 
 97 թ.  | 
 98 թ.  | 
 99 թ.  | 
 07. 99 թ  | 
97 թ. | 
 98 թ.  | 
 99 թ.  | 
 07. 99 թ.  | 
 97 թ.  | 
 98 թ.  | 
 99 թ.  | 
 07. 99 թ. 
  | 
97 թ. | 98 թ. | 99 թ. | 07. 99 թ. | 97 թ. | 98 թ. | 99 թ. | 07. 99 թ. | 97 թ. | 98 թ. | 99 թ. | 07. 99 թ. | ||
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Շ. Կարամանուկյան | 
| 
 Հավելված N 3  | 
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
պետական մասնակցությամբ առԵՎտրային կազմակերպություններում (ձեռնարկություններում) ԵՎ հիմնարկներում վարձակալության ՈՒ հավատարմագրային կառավարման հանձնված գույքի մասին
_________________________________________________________
(նախարարությունը, գերատեսչությունը, մարզպետարանը, Երևանի քաղաքապետարանը)
| NN ը/կ  | 
Վարձատուն կամ հավատարմագրային կառավարման հանձնողը  | 
Վարձակալի (հավատարմագրային կառավարչի) անվանումը  | 
Վարձակալի (հավատարմագրային կառավարչի) հասցեն  | 
Վարձակալական (հավատարմագրային պայմանագրի կնքման և ավարտի տարեթվերը  | 
Վարձակալության (հավատարմագրային կառավարման) առարկան, արժեքը (տարածքի դեպքում նշել մակերեսը)  | 
Վարձակալական տարեկան վճարի չափը (հազ. դրամ)  | 
 Վարձակալական վճարն ու՞մ է վճարվում  | 
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Շ. Կարամանուկյան | 
| 
 Հավելված N 4  | 
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
պետական մասնակցությամբ առԵՎտրային կազմակերպություններում պետության լիազոր ներկայացուցիչների մասին
_________________________________________________________
(նախարարությունը, գերատեսչությունը, մարզպետարանը, Երևանի քաղաքապետարանը)
|  NN ը/կ  | 
  Պետական  | 
Ընկերության խորհրդի անդամների թիվը  | 
  Ընկերության  | 
Երբ և ինչ փաստաթղթի հիման վրա են նշանակվել  | 
Պետության լիազոր ներկայացուցիչները փոփոխվե՞լ են, թե ոչ, ե՞րբ, ու՞մ կողմից | Պետության լիազոր ներկայացուցիչներից յուրաքանչյուրի մասին տեղեկություններ | Պետության լիազոր ներկայացուցչի զբաղեցրած պաշտոնն ընկերությունում | Ո՞ր դեպքում և ի՞նչ ձևով են պետության լիազոր ներկայացուցիչներն իրենց որոշումները համաձայնեցնում վերադաս պետական կառավարման մարմնի հետ | ||
| ծննդյան տարեթիվը | մասնագիտու-թյունը | զբաղեցրած պետական պաշտոնը, նշանակման տարեթիվը | ||||||||
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Շ. Կարամանուկյան | 
| 
 Հավելված N 5  | 
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
պետական մասնակցությամբ առԵՎտրային կազմակերպությունների (ձեռնարկությունների) ԵՎ հիմնարկների գույքի վրա բռնագանձում տարածելու վերաբերյալ դատարանների վճիռների ու որոշումների մասին
_________________________________________________________
(նախարարությունը, գերատեսչությունը, մարզպետարանը, Երևանի քաղաքապետարանը)
| NN ը/կ  | 
Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների (ձեռնարկությունների) և հիմնարկների անվանումները  | 
Հասցեն (նշել մարզը)  | 
Դատարանը | Հայց ներկայացնողը, հայցը ներկայացնելու տարեթիվը  | 
Բռնագանձված գույքը (շենք, շինություն, սարքավորում, այլ)  | 
Բռնագանձված գումարի չափը (հազ. դրամ)  | 
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Շ. Կարամանուկյան | 
| 
 Հավելված N 6  | 
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
պետական մասնակցությամբ առԵՎտրային կազմակերպությունները (ձեռնարկությունները) ԵՎ հիմնարկները սնանկ ճանաչելու վարույթ սկսելու վերաբերյալ դատարանների վճիռների մասին
_________________________________________________________
(նախարարությունը, գերատեսչությունը, մարզպետարանը, Երևանի քաղաքապետարանը)
| NN ը/կ  | 
Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների (ձեռնարկությունների) և հիմնարկների անվանումները  | 
Հասցեն (նշել մարզը)  | 
Դատարանը | Հայցադիմում ներկայացնողը, հայցադիմում ներկայացնելու տարեթիվը  | 
Սնանկ է ճանաչվել և լուծարվել է  | 
Ընդունվել է ֆինանսական առողջացման ծրագիր, ընթացքը  | 
ֆինանսական առողջացման ծրագրի շրջանակներում վաճառված գույքը (հազ. դրամ)  | 
Այլ տեղե- կություններ  | 
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Շ. Կարամանուկյան | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 12.04.2001, N 282 | 12.04.2001, N 670 | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|