Գլխավոր տեղեկություն
            
            
        
                
                
                
                
                
                
                
                
                    Тип
                    Исходный акт (31.01.2005-по сей день)
                 
                
                
                
                
                
                
                    Первоисточник
                    ՀՀՊՏ 2005.01.21/6(378) Հոդ.107
                 
                
                
                
                
                
                
                
                
                
                
                
                
                    Дата подписания
                    13.01.2005
                 
                
                
                
                    Дата вступления в силу
                    31.01.2005
                 
                  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 8-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
 «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (17 մայիսի 2000 թվականի, ՀՕ-60) 1-ին հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերության վերջում ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.
«Ուսումնասիրություն է նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մարմինների ստուգումից հետո տրված հանձնարարականների կատարման ճշտման ընթացակարգը:»: 
Հոդված 2.
 Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը» բառերից հետո լրացնել «- Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը.» բառերը: 
Հոդված 3.
 Օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում «և (կամ) բնապահպանական պետական տեսչական մարմինների» բառերից հետո հանել «կողմից իրականացվող ստուգումների» բառերը և ավելացնել «, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից դեղատնային կամ դեղագործական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներում իրականացվող ստուգումների և պետական հիգիենիկ ու հակահամաճարակային ծառայության մարմինների կողմից բնակչության ջրամատակարարման և ջրօգտագործման, քիմիական նյութերի և կենսաբանական միջոցների կիրառման, դպրոցական և նախադպրոցական հիմնարկների ու բնակավայրերի բարվոք սանիտարական վիճակի նկատմամբ իրականացվող ստուգումների:» բառերը: 
Հոդված 4.
 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
| Հայաստանի Հանրապետության
 Նախագահ
 | Ռ. Քոչարյան
 | 
| 2005 թ. հունվարի 13
 Երևան
 ՀՕ-34-Ն
 |  | 
            
                
                    Փոփոխման պատմություն
                
                
                    
                        | Փոփոխող ակտ |  | Համապատասխան ինկորպորացիան | 
            
 
            
                
                    Փոփոխված ակտ
                
                
                    
                        | Փոփոխող ակտ |  | Համապատասխան ինկորպորացիան |