ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2021 թվականի հունիսի 3-ին
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի առաջին բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.3-րդ և 7.4-րդ կետերով.
| «7.3. | Արտադրական կանեփի արտադրություն | ԿՄ | - | Փ | - | Ո | Հ | Վ | |
| 7.4. | Արտադրական կանեփի ներմուծում, արտահանում կամ մեծածախ առևտուր | ԿՄ | - | Փ | - | Ո | Հ | Վ»: | 
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| Հանրապետության նախագահ | Ա. Սարգսյան | 
| 
 2021 թ. հունիսի 24 | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հունիսի 2021 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|