Basic information
Number
N 789-Ա
Type
Որոշում
Act type
Исходный акт (01.10.2021-по сей день)
Status
Գործում է
Source
Հրապարակվել է միասնական կայքում
Enactment organisation
ՀՀ փոխվարչապետ
Enactment date
30.09.2021
Signing organisation
ՀՀ փոխվարչապետ
Signing date
30.09.2021
Effective date
01.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 789-Ա

 

«ԱՐԵՎԵԼՔԻ ԱՍՈՐԱԿԱՆ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅԱՆ ՍՈՒՐԲ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՍՈՐԱԿԱՆ ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Ֆրանսիայի Հանրապետության «Բարեգութ Միրյեմ» (Douce Miryem) ասորական բարեգործական կազմակերպության կողմից՝ Հայաստանի Հանրապետության ասորական համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին անհատույց բաշխելու նպատակով, «Արևելքի ասորական կաթողիկոսության սուրբ առաքելական եկեղեցի» Հայաստանի ասորական կրոնական կազմակերպության հասցեով ուղարկված բեռի (824 տեղ, 12,583 կգ ընդհանուր քաշով, 3,000 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 3,350 եվրո, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:

2. «Արևելքի ասորական կաթողիկոսության սուրբ առաքելական եկեղեցի» Հայաստանի ասորական կրոնական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Ս. ՊԱՊԻԿՅԱՆ

 

Երևան

 

30.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 789-Ա որոշման

 

ԲԵՌԻ ՑԱՆԿ

 

Հ/հ

Անվանում

քաշ (կգ.)

արժեք (եվրո)

1

Մանկական հագուստ

1,761.68

451.26

2

Մեծահասակի հագուստ

5,450.62

289

3

Խաղալիքներ

726.85

313.53

4

Մեծահասակի կոշիկ

813.45

149.86

5

Մանկական կոշիկ

253.8

346

6

Դուսե Միրյեմ տոպրակներ

376.5

98.54

7

Կենցաղային ապրանքներ

2,073.25

489.64

8

Մանկական խնամքի պարագաներ, իրեր

498.85

564.88

9

Դպրոցական պարագաներ

628

297.29

10

Ընդհանուր

12,583

3,000

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Ս. ՊԱՊԻԿՅԱՆ


30.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation