Գլխավոր տեղեկություն
Номер
N 4427-Ա
Տիպ
Հրաման
Тип
Инкорпорация (16.11.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.01.10-2022.01.23 Պաշտոնական հրապարակման օրը 12.01.2022
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
15.11.2021
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
15.11.2021
Дата вступления в силу
16.11.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

15 նոյեմբերի 2021 թ.

N 4427-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

      

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Ա-XX-000454 ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 4-րդ մասը և 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 6-րդ մասը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, անհատ ձեռնարկատեր Արմինե Գրիգորյանի կողմից 2021 թվականի նոյեմբերի 9-ին ներկայացված դիմումը.

 

Հրամայում եմ`

 

1. Կասեցնել անհատ ձեռնարկատեր Արմինե Գրիգորյանին 2011 թվականի մայիսի 11-ին տրված թիվ Ա-XX-000454 բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիայի գործողությունը 2021 թվականի նոյեմբերի 9-ից մինչև 2022 թվականի ապրիլի 9-ը:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:

4. Սույն հրամանը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով` Առողջապահության նախարարություն կամ ՀՀ վարչական դատարան` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

         

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 հունվարի 2022 թվական: