ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
| 
 11 սեպտեմբեր 2020 թ.  | 
 N 23-Ն  | 
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԿԻՐԱՌՄԱՆ ԴԵՊՔԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ, ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20.1 հոդվածի 3-րդ մասը՝
Հրամայում եմ`
1. Հաստատել`
1) Անհատական պաշտպանության միջոցների կիրառման դեպքերն ու կարգը` համաձայն Հավելված 1-ի,
2) Անհատական պաշտպանության միջոցների սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները` համաձայն Հավելված 2-ի,
3) Անհատական պաշտպանության միջոցների ցանկը՝ համաձայն Հավելված 3-ի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո` անմիջապես:
| /Ա. Թորոսյան | 
| 
 Հավելված 1 ՀՀ առողջապահության նախարարի  2020 թվականի սեպտեմբերի 11-ի   | 
ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԴԵՊՔԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ
1. Անհատական պաշտպանության միջոցների (այսուհետ՝ ԱՄՊ) կիրառման դեպքերի և կարգի, սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները տարածվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող պետական կառավարման, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեմ պայքարի միջոցառումների կազմակերպման, իրականացման ու գնահատման գործընթացներին մասնակցող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (այսուհետ բժշկական կազմակերպություններ) մասնագետների վրա:
2. Փակ տարածքներում խորհուրդ է տրվում կրել դիմակ փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության։
(2-րդ կետը խմբ. 18.09.20 N 25-Ն, լրաց. 27.05.21 N 44-Ն, խմբ. 02.03.22 N 14-Ն)
2.1. (կետն ուժը կորցրել է 27.05.21 N 44-Ն)
2.2. (կետն ուժը կորցրել է 16.12.21 N 94-Ն)
2.3. (կետն ուժը կորցրել է 16.12.21 N 94-Ն)
3. (կետն ուժը կորցրել է 27.05.21 N 44-Ն)
4. Բժշկական կազմակերպություններում բուժանձնակազմի կողմից բժշկական դիմակները ընտրվում և կիրառվում են՝ ելնելով վարակի փոխանցման ռիսկից, իրավիճակից և բուժանձնակազմի գործունեության հանգամանքից:
5. Բժշկական կազմակերպությունում և COVID-19 կասկածելի կամ հաստատված անձանց խնամք և հսկողություն իրականացնող վայրերում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ժամանակ օգտագործվող անհատական պաշտպանության միջոցների կիրառման դեպքերը ներկայացված են սույն հրամանի աղյուսակ 1-ում:
Աղյուսակ 1.
| 
 Կարգավորում  | 
 Թիրախային անձնակազմ կամ պացիենտ  | 
 Միջոցառումներ  | 
 ԱՊՄ  | 
| 
 Հիվանդանոցային բժշկական կազմակերպություն  | |||
| 
 Հիվանդասենյակ  | 
 Բուժանձնակազմ  | 
 COVID-19 պացիենտի անմիջական խնամք  | 
 1. Շնչադիմակ N95 կամ FFP2 ստանդարտ կամ համարժեք  | 
| 
 COVID-19 պացիենտի աերոզոլային միջոցառումներ  | 
 1. Շնչադիմակ N95 կամ FFP2 ստանդարտ կամ համարժեք  | ||
| 
 Մաքրող, ախտահանող անձնակազմ  | 
 COVID-19 պացիենտի հիվանդասենյակի մաքրում և ախտահանում  | 
 1. Բժշկական դիմակ  | |
| 
 Այցելու  | 
 COVID-19 պացիենտի սենյակ մուտքի իրականացում  | 
 1. Բժշկական դիմակ  | |
| 
 Պացիենտի տարանցման այլ վայրեր (օրինակ, պալատ, միջանցք):  | 
 Ամբողջ անձնակազմը, ներառյալ՝ բուժաշխատողները  | 
 Ցանկացած գործողություն, որը կապ չունի COVID-19 պացիենտի հետ  | 
 1. Բժշկական դիմակ  | 
| 
 Տեսակավորում  | 
 Բուժանձնակազմ  | 
 Նախնական սկրինինգ՝ առանց ուղղակի շփման  | 
 1. Բժշկական դիմակ  | 
| 
 Սուր շնչառական վարակին բնորոշ ախտանշաններով պացիենտ  | 
 Ցանկացած  | 
 1. Բժշկական դիմակ  | |
| 
 Շնչառական ախտանշաններ չունեցող պացիենտ  | 
 Ցանկացած  | 
 Բժշկական դիմակ  | |
| 
 Լաբորատորիա  | 
 Լաբորանտ  | 
 Գործողություններ շնչառական նմուշների հետ  | 
 1. Բժշկական դիմակ  | 
| 
 Վարչական տարածքներ  | 
 Ամբողջ անձնակազմը, ներառյալ՝ բուժաշխատողները  | 
 Վարչական առաջադրանքներ, որոնք կապ չունեն COVID-19 պացիենտի հետ  | 
 1. Բժշկական դիմակ  | 
| 
 Առողջության առաջնային պահպանման կազմակերպություն  | |||
| 
 Խորհրդատվության սենյակ  | 
 Բուժաշխատողներ  | 
 Ֆիզիկական զննում շնչառական ախտանշանով պացիենտին  | 
 1. Բժշկական դիմակ  | 
| 
 Բուժաշխատողներ  | 
 Ֆիզիկական զննում առանց շնչառական ախտանշանի պացիենտին  | 
 1 Բժշկական դիմակ  | |
| 
 Շնչառական ախտանշաններ ունեցող պացիենտ  | 
 Ցանկացած  | 
 1. Բժշկական դիմակ, եթե տանելի է  | |
| 
 Շնչառական ախտանշաններ չունեցող պացիենտ  | 
 Ցանկացած  | 
 Բժշկական դիմակ  | |
| 
 Մաքրող անձնակազմ  | 
 Շնչառական ախտանշանով պացիենտների հետ խորհրդատվությունների միջև և դրանից հետո  | 
 1. Բժշկական դիմակ  | |
| 
 Սպասասրահ  | 
 Շնչառական ախտանշաններ ունեցող պացիենտ  | 
 Ցանկացած  | 
 1. Բժշկական դիմակ  | 
| 
 Շնչառական ախտանշաններ չունեցող պացիենտ  | 
 Ցանկացած  | 
 1. Բժշկական դիմակ  | |
| 
 Վարչական տարածք  | 
 Ամբողջ անձնակազմը, ներառյալ՝ բուժաշխատողները  | 
 Վարչական խնդիրներ  | 
 1. Բժշկական դիմակ  | 
| 
 Տեսակավորում  | 
 Բուժաշխատողներ  | 
 Նախնական սկրինինգ առանց ուղղակի շփման  | 
 1. Բժշկական դիմակ  | 
| 
 Շնչառական ախտանշաններով պացիենտ  | 
 Ցանկացած  | 
 1. Բժշկական դիմակ  | |
| 
 Շնչառական ախտանշաններ չունեցող պացիենտ  | 
 Ցանկացած  | 
 Բժշկական դիմակ  | |
| 
 Բնակության վայր, որտեղ իրականացվում է COVID-19 պացիենտի խնամք  | |||
| 
 Տուն  | 
 Շնչառական ախտանշաններով պացիենտ  | 
 Ցանկացած  | 
 1. Բժշկական դիմակ  | 
| 
 Խնամակալ  | 
 Պացիենտի սենյակ մուտք գործող, եթե չի ցուցաբերում ուղղակի խնամք կամ օգնություն  | 
 1. Շնչադիմակ N95 կամ FFP2 ստանդարտ կամ համարժեք  | |
| 
 Խնամակալ  | 
 COVID-19 պացիենտին ցուցաբերում է ուղղակի խնամք, կամ իրականացնում է աթոռակի, մեզի կամ թափոնների մշակում  | 
 1. Շնչադիմակ N95 կամ FFP2 ստանդարտ կամ համարժեք  | |
| 
 Բուժաշխատող  | 
 COVID-19 պացիենտին տանն ուղղակի խնամքի կամ օգնության տրամադրում  | 
 1. Բժշկական դիմակ  | |
| 
 Մուտքի կետեր  | |||
| 
 Վարչական տարածքներ  | 
 Ամբողջ անձնակազմը  | 
 Ցանկացած  | 
 1. Բժշկական դիմակ  | 
| 
 Սկրինինգի տարածք  | 
 Անձնակազմ  | 
 Առաջին սկրինինգ (ջերմաչափում)՝ առանց ուղղակի շփման  | 
 1. Բժշկական դիմակ  | 
| 
 Անձնակազմ  | 
 Երկրորդ սկրինինգ (այսինքն՝ հարցազրույց ուղևորների հետ ջերմության կլինիկական ախտանշանների վերաբերյալ և ճամփորդության պատմության ճշտում)  | 
 1. Բժշկական դիմակ  | |
| 
 Մաքրող անձնակազմ  | 
 Տարածքի մաքրում, որտեղ տենդով ուղևորներ են հայտնաբերվում  | 
 1. Բժշկական դիմակ  | |
| 
 Ժամանակավոր մեկուսացման տարածք  | 
 Անձնակազմ  | 
 Մուտք մեկուսացման տարածք՝ առանց ուղղակի օգնության ցուցաբերման  | 
 1. Բժշկական դիմակ  | 
| 
 Անձնակազմ, բուժաշխատող  | 
 Պացիենտին բժշկական կազմակերպություն տեղափոխելիս  | 
 1. Բժշկական դիմակ  | |
| 
 Մաքրող անձնակազմ  | 
 Մեկուսացման տարածքի մաքրում  | 
 1. Բժշկական դիմակ  | |
| 
 Շտապօգնության մեքենա կամ տեղափոխող փոխադրամիջոց  | 
 Բուժաշխատողներ  | 
 COVID-19 կասկածելի պացիենտի տեղափոխում բժշկական կազմակերպություն  | 
 1. Բժշկական դիմակ  | 
| 
 Վարորդներ  | 
 Եթե միայն վարում է մեքենան COVID-19 կասկածելի պացիենտին տեղափոխելու ժամանակ, վարորդի խցիկն առանձնացված է COVID-19 պացիենտից  | 
 Բժշկական դիմակ  | |
| 
 Օգնում է COVID-19 կասկածելի պացիենտին մեքենա նստեցնել-իջեցնելիս  | 
 1. Բժշկական դիմակ  | ||
| 
 Ուղիղ շփում չկա COVID-19 կասկածելի պացիենտի հետ, սակայն վարորդի և պացիենտի խցիկներն առանձնացված չեն  | 
 1. Բժշկական դիմակ  | ||
| 
 COVID-19 հիվանդության կասկածով պացիենտ  | 
 Ուղեգրում և փոխադրում դեպի բժշկական կազմակերպություն  | 
 Բժշկական դիմակ, եթե տանելի է  | |
| 
 Մաքրում  | 
 Մաքրում COVID-19 հիվանդության կասկածով պացիենտների բժշկական կազմակերպություն տեղափոխումից հետո  | 
 1. Բժշկական դիմակ  | |
(աղյուսակը խմբ. 18.09.20 N 25-Ն)
(5-րդ կետը խմբ. 18.09.20 N 25-Ն)
6. ԱՊՄ-ի օգտագործումը հիմնվում է ռիսկի ազդեցության մակարդակի և հարուցչի փոխանցման շարժընթացի վրա: Տարբեր սցենարների համար ԱՊՄ-ի սահմանված նվազագույն քանակը կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտներին բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու ժամանակ ներկայացված է սույն հրամանի աղյուսակ 2-ում:
Աղյուսակ 2
| 
 Բուժանձնակազմ  | 
 Կասկածելի դեպք  | 
 Հաստատված դեպք  | 
 Հաստատված դեպք   | 
| 
 Հավաքածուների  | 
 Օրական մեկ պացիենտի համար   | ||
| 
 Բուժքույր  | 
 1-2  | 
 6  | 
 6-12  | 
| 
 Բժիշկ  | 
 1  | 
 2-3  | 
 3-6  | 
| 
 Մաքրում և ախտահանում  | 
 1  | 
 3  | 
 3  | 
| 
 Այլ ծառայություններ մատուցող  | 
 0-2  | 
 3  | 
 3  | 
| 
 Ընդհանուր  | 
 3-6  | 
 14-15  | 
 15-24  | 
(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 18.09.20 N 25-Ն, փոփ., լրաց. 27.05.21 N 44-Ն, լրաց. 28.10.21 N 81-Ն, փոփ. 16.12.21 N 94-Ն, խմբ. 02.03.22 N 14-Ն)
| 
 Հավելված 2 ՀՀ առողջապահության նախարարի  2020 թվականի սեպտեմբերի 11-ի   | 
ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
1. Անհատական պաշտպանության միջոցները, այդ թվում՝ դիմակը հագնելուց առաջ, ձեռքերը մշակվում են ալկոհոլի հիմքով ախտահանիչ/հականեխիչ միջոցով կամ լվանում են օճառով: Դիմակը կրում են այնպես, որ այն փակի քիթը և բերանը՝ առանց ճեղքերի դեմքի և դիմակի միջև: Օգտագործման ժամանակ դիմակին չեն հպվում, հպվելու դեպքում ձեռքերը մշակում են սպիրտ պարունակող միջոցով և լվանում օճառով: Մեկանգամյա դիմակների կրկնակի օգտագործում, ինչպես նաև խոնավացած դիմակների օգտագործում չի թույլատրվում: Դիմակը հանելիս բռնում են կապիչներից (չհպվելով դիմակի առաջային մասին) և անմիջապես նետում թափոնների համար նախատեսված փակվող ոտնակային կառավարման աղբարկղի մեջ, մշակում են ձեռքերը սպիրտ պարունակող ախտահանիչ միջոցով կամ լվանում օճառով:
(1-ին կետը լրաց. 18.09.20 N 25-Ն)
2. Շնչառական օրգանների պաշտպանության համար նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեմ պայքարի միջոցառումների կազմակերպման, իրականացման ու գնահատման գործընթացներին մասնակցող բժշկական կազմակերպությունների անձնակազմը հաճախորդների հետ աշխատանքի ընթացքում ապահովվում է բավարար քանակությամբ մեկանգամյա օգտագործման դիմակներով (ելնելով դիմակները առնվազն 3 ժամը 1 անգամ փոխելու հնարավորությունից):
(2-րդ կետը փոփ. 02.03.22 N 14-Ն)
3. ԱՊՄ հագնելու և հանելու ընթացակարգերը ներկայացված են սույն հրամանի աղյուսակ 3-ում:
Աղյուսակ 3
| 
 Անհատական պաշտպանության միջոցները հագնելու ընթացակարգ  | ||
| 
 1. Իրականացնել ձեռքերի հիգիենայի միջոցառումներ  | 
||
| 
 2. Հագնել անջրաթափանց խալաթ կամ կոստյում Ընտրել համապատասխան տեսակն ու չափսը  | 
 
  | 
 1 Կապել պարանոցի և գոտկատեղի երիզները  | 
| 
 3. Հագնել միանվագ օգտագործման դիմակ  | 
    | 
 1. Հագնել այնպես, որ ծածկի քիթը, բերանն ու կզակը  | 
| 
 4. Ստուգել շնչադիմակի պիտանելիությունը  | 
    | 
 1. Ներշնչել՝ դիմակը պետք է ներքաշվի  | 
| 
 5. Հագնել պաշտպանական ակնոց: Ուղղել, որ հարմար նստի  | 
    | 
 1. Դնել ակնոցները՝ ամրացնելով աղեղնակների կամ օղակապի միջոցով 2. Հագնել պաշտպանիչ ակնոցներն՝ ամրացնելով օղակապի միջոցով հոնքերի մակարդակին  | 
| 
 6. Հագնել ձեռնոցները:  | 
    | 
 1.Ձեռնոցները հագցնել ձեռքերին  | 
| 
 Անհատական պաշտպանության միջոցները հանելու ընթացակարգ  | ||
| 
 7. Հանել պաշտպանիչ ակնոցները  | 
    | 
 1. Բռնել աղեղնակներից կամ օղակապից  | 
| 
 8. Հանել խալաթը կամ կոստյումը  | 
    | 
 1. Արձակել կապերը  | 
| 
 9. Հանել ձեռնոցները  | 
    | 
 1. Բռնել արտաքին եզրից՝ դաստակի շրջանում  | 
| 
 10. Իրականացնել ձեռքերի հիգիենայի միջոցառումներ:  | 
||
| 
 11. Հանել դիմակը  | 
    | 
 1. Նախ գլխի վրայով հանել ներքևի օղակապը  | 
| 
 12. Իրականացնել ձեռքերի հիգիենայի միջոցառումներ:  | 
||
4. Շնչադիմակների լայնածավալ օգտագործումը (օրինակ՝ N95, FFP2 կամ համարժեք ստանդարտ) նախկինում իրականացվել է բնակչության առողջության պահպանման ոլորտի արտակարգ իրավիճակներում, կապված սուր շնչառական վարակների ժամանակ ԱՊՄ-ի պակասի հետ: Այն իր մեջ ներառում է նույն ախտորոշումով մի քանի պացիենտի համար միևնույն շնչադիմակ կրելը՝ առանց այն հանելու, հաշվի առնելով, որ ըստ վերջին տվյալների, շնչադիմակները պահպանում են իրենց պաշտպանական հատկությունը երկարատև օգտագործման ժամանակ: Այնուամենայնիվ, երկարատև (4 ժամից ավելի) օգտագործումը կարող է հանգեցնել անհարմարության և դրանից պետք է խուսափել:
5. Բժշկական կազմակերպություններում ԱՊՄ օգտահանվում է՝ համաձայն Առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի թիվ 03-Ն հրամանի:
6. (կետն ուժը կորցրել է 02.03.22 N 14-Ն)
7. (կետն ուժը կորցրել է 18.09.20 N 25-Ն)
8. ԱՊՄ-ն օգտագործելուց հետո պետք է հանել և գցել համապատասխան թափոնների աղբարկղ, որից հետո լվանալ և ախտահանել ձեռքերը:
(հավելվածը լրաց., փոփ. 18.09.20 N 25-Ն, փոփ. 02.03.22 N 14-Ն)
| 
 Հավելված 3 ՀՀ առողջապահության նախարարի  2020 թվականի սեպտեմբերի 11-ի   | 
ՑԱՆԿ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
| 
 ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿ  | 
 ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ  | 
 ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ  | 
| 
 Ձեռնոցներ հետազոտության համար  | 
 Ձեռնոցներ հետազոտության համար, նիտրիլային, առանց փոշու, ոչ ստերիլ: Ձեռնոցների երկարությունը գերադասելի է որ լինի մինչև նախաբազուկը (օրինակ՝ առնվազն 280 մմ երկարություն: Չափերը՝ փոքր, միջին, մեծ) Երկարաճիտ ձեռնոցներ, երկարությունը մինչև դաստակի վերևի հատվածը, ցանկալի է մինչև նախաբազուկ:  | 
 • ԵՄ ստանդարտի հրահանգ 93/42 / EEC դաս I, EN 455,  | 
| 
 Վիրաբուժական դիմակ  | 
 Բժշկական/վիրաբուժական դիմակ, բարձր ջրակայունություն, օդաթափանց, ներքին և արտաքին մակերեսները տարբեր, կառուցվածքային դիզայն, հարմարավետ բերանային հատվածի համար (օր.՝ բաժականման և այլն)  | 
 EN 14683 Type IIR performance ASTM F2100 level 2 or level 3  | 
| 
 Համազգեստ  | 
 Մեկանգամյա օգտագործման, ջրակայուն, երկարությունը մինչև ճիտքերը, բաց գույնի՝ հնարավոր աղտոտումը տեսանելի լինելու համար, օղակներ մատներին ֆիքսելու համար, էլաստիկ ճարմանդներ՝ թևերին ամրացնելու համար:  | 
 Տարբերակ 1: Ջրակայուն EN 13795 բարձր արդյունավետություն կամ AAMI PB70 3 մակարդակի ցուցանիշ և բարձր, կամ համարժեք  | 
| 
 Ձեռնոցներ վիրաբուժական, երկարությունը մինչև բազուկ, մեծ (ավելի երկար քան հետազոտության համար ձեռնոցները)  | 
 Ձեռնոցներ վիրաբուժական, նիտրիլային, ոչ փոշեպատ, մեկանգամյա օգտագործման  | 
 • ԵՄ ստանդարտ հրահանգ 93/42/EEC Class I, EN 455,  | 
| 
 Դիմավահան  | 
 Պատրաստված է թափանցիկ պլաստիկից և ապահովում է լավ տեսանելիություն ինչպես հագնողի, այնպես էլ պացիենտի համար. կարգավորելի ժապավենն ամրանում է գլխի շուրջ և ճակատին, քրտնադիմացկուն (նախընտրելի է), երկարությունը հնարավորություն է ընձեռում լիովին ծածկել դեմքն ամբողջությամբ, այդ թվում՝ կողային հատվածները, բազմակի օգտագործման (պատրաստված է ամուր նյութից, որը կարող է մաքրվել և ախտահանվել) կամ մեկանգամյա օգտագործման համար:  | 
 • ԵՄ ստանդարտ հրահանգ 86/686/EEC, EN 166/2002,  | 
| 
 Փորձարկման հավաքածու  | 
 Շնչառական պաշտպանության համար հերմետիկ սարքերի արդյունավետությունը գնահատելու համար  | 
 OSHA 29 CFR 1910.134 Appendix A  | 
| 
 Ռեսպիրատոր N95 կամ ավելի բարձր  | 
 N95 or FFP2 ռեսպիրատոր կամ ավելի բարձր  | 
 "N95" ռեսպիրատոր համաձայն US NIOSH, կամ "FFP2" համաձայն to EN 149  | 
| 
 Դիմակ վիրաբուժական  | 
 Բժշկական/ վիրաբուժական դիմակ, բարձր ջրակայունություն, օդաթափանց, ներքին և արտաքին մակերեսները տարբեր, կառուցվածքային դիզայն, հարմար բերանային հատվածի համար (օր.՝ բաժականման և այլն)  | 
 EN 14683 Type IIR արտադրողականություն  | 
| 
 Դիմակ  | 
 Ինքնաշեն` տնային պայմաններում պատրաստված կամ գործարանային  | 
|
| 
 Սկրաբ, հագուստ  | 
 Տունիկա, գործվածք, սկրաբներ, մեկանգամյա օգտագործման, կարճ թևերով (տունիկա), վերնահագուստի կամ արտահագուստի տակ հագնելու։  | 
|
| 
 Սկրաբ, տաբատ  | 
 Տաբատներ, գործվածք, սկրաբներ, բազմանգամյա կամ մեկանգամյա օգտագործման համար, վերնահագուստի կամ արտահագուստի տակ հագնելու համար  | 
|
| 
 Պաշտպանիչ ակնոցներ  | 
 Հերմետիկ, ճկուն PVC (պոլիվինիլքլորիդ) շրջանակ, որ համաչափ սեղմելու դեպքում հեշտությամբ համապատասխանեցվի դեմքին, ծածկում է աչքերը և հարակից հատվածները,   | 
 ԵՄ ստանդարտ հրահանգ 86/686/EEC, EN 166/2002,  | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 սեպտեմբերի 2020 թվական: