Basic information
Number
ՀՕ-57-Ն
Type
Օրենք
Act type
Исходный акт (12.03.2022-по сей день)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2022.03.07-2022.03.20 Պաշտոնական հրապարակման օրը 11.03.2022
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
04.03.2022
Signing organisation
ՀՀ Նախագահի լիազորությունները կատարող
Signing date
11.03.2022
Effective date
12.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի մարտի 4-ին

 

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-204-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածում՝

1) վերջին պարբերությունից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

 «ոչ հավաստի փորձագիտական եզրակացություն՝ օրենսդրության պահանջներին չհամապատասխանող արտադրական վտանգավոր օբյեկտի վերաբերյալ տրված փորձագիտական դրական եզրակացություն, ինչպես նաև օրենսդրության պահանջներին համապատասխանող արտադրական վտանգավոր օբյեկտի վերաբերյալ տրված փորձագիտական բացասական եզրակացություն:».

2) վերջին պարբերությունը «չափորոշիչները» բառից հետո լրացնել «, ինչպես նաև տեխնիկական անվտանգության ոլորտում տեխնիկական անվտանգության նորմերը, կանոնները և հրահանգները» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրությունը ներառում է սույն օրենքը, տեխնիկական անվտանգության ոլորտի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը, տեխնիկական անվտանգության հետ կապված հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտեր, այդ թվում` տեխնիկական կանոնակարգերը, տեխնիկական անվտանգության նորմերը, կանոնները և հրահանգները:»:

 

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) կիրառվում են 0,07 կամ ավելի մեգապասկալ ճնշման տակ աշխատող սարքավորումներ, ջրի մինչև 1150 C (60 կՎտ կամ ավելի հզորության) կամ 1150 C-ից բարձր ջերմաստիճանի տակ աշխատող ջերմային կայանքներ,»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող

Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

 

 2022 թ. մարտի 11

Երևան

ՀՕ-57-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 մարտի 2022 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation