ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱՐ
| 31 մարտի 2022 թվականի  | N 76-Ն | 
Հ Ր Ա Մ Ա Ն
ՄԵՏԱՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԹԱՐՄԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գեոդեզիայի, քարտեզագրության և տարածական տվյալների ենթակառուցվածքի մասին» օրենքի 16.3-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել մետատվյալների ստեղծման և թարմացման կանոնները` համաձայն հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| Ս. Թովմասյան | 
| Հավելված Կադաստրի կոմիտեի 2022 թվականի մարտի 31-ի N 76-Ն հրամանի | 
ԿԱՆՈՆՆԵՐ
ՄԵՏԱՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԹԱՐՄԱՑՄԱՆ
1. Սույն կանոններով կարգավորվում են միջազգային ISO 19115, ISO 19119 և ISO 19139 ստանդարտների հիման վրա Հայաստանի Հանրապետության Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի մետատվյալների շտեմարանում (կատալոգում) (Ձևը՝ կից) ներառված մետատվյալների ստեղծման և թարմացման հետ կապված հարաբերությունները:
2. Հայաստանի Հանրապետության մետատվյալների շտեմարանը (կատալոգը) ստեղծվում է մետատվյալների կանոնակարգման, միօրինակեցման, օգտագործման, ինչպես նաև նշված մետատվյալների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվության ստեղծման և տրամադրման նպատակով։
3. Մետատվյալը տարածական տվյալներ և ծառայություններ նկարագրող տեղեկատվություն է, որն ապահովում է դրանց ցուցակագրումը, որոնումը, տվյալների ճիշտ գնահատումն ու օգտագործումը տարբեր նպատակների համար։ Մետատվյալները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի մետատվյալների շտեմարանում (կատալոգում), որոնց միջոցով շահառուները կարող են փնտրել և օգտվել տվյալների բազաներից կամ ծառայություններից։
4. Հայաստանի Հանրապետության Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի տարածական տվյալների մետատվյալների շտեմարանը (կատալոգը) ստեղծվում և թարմացվում է էլեկտրոնային եղանակով` ազգային գեոպորտալի միջոցով։ Ստեղծված մետատվյալների շտեմարանը (կատալոգը) պահպանվում է Կադաստրի կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) տվյալների բազայում՝ էլեկտրոնային տարբերակով։
5. Ազգային տարածական տվյալների մետատվյալների շտեմարանը (կատալոգը) ներառում է բազային և թեմատիկ տարածական տվյալների մետատվյալները: Բազային տարածական տվյալների մետատվյալների ստեղծման և թարմացման համար պատասխանատու է Կոմիտեն, իսկ թեմատիկ տարածական տվյալների մետատվյալների համար՝ տարածական տվյալներ տրամադրող պետական և տեղական ինքնակառավարման մարմինները:
6. Ազգային տարածական տվյալների մետատվյալները ստեղծվում են առնվազն Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալում առկա տարածական տվյալներին համապատասխան:
7. Մետատվյալների շտեմարանը (կատալոգը) ըստ տվյալների և ծառայությունների նկարագրության տիպերի, ներառում է մետատվյալների դաշտի տեսակի նկարագրությունը, մետատվյալների անվանումը, մետատվյալների պարտադիր լրացման նշանը, տվյալների տիպը (գրառման երկարությունը), չափման միավորը, նշում/օրինակը, մետատվյալների դաշտի լրացման վերաբերյալ բացատրությունները և մետատվյալների առանձին դաշտերի համար ընդունված արժեքների կանոնները:
8. Մետատվյալների շտեմարանում (կատալոգում) տվյալները ներկայացված են հետևյալ խմբերով․
1) Վեկտորային տվյալներ.
2) Ռաստրային և հեռազննման տվյալներ.
3) Առցանց քարտեզագրական ծառայություններ։
9. Մետատվյալների ցանկը թարմացնում է Կոմիտեն։
10. Ազգային տարածական տվյալների մետատվյալների շտեմարանի (կատալոգի) վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է տվյալ պահին Կոմիտեի տվյալների բազայում առկա տարածական տվյալների մետատվյալների ցանկի հիման վրա։
11. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի մետատվյալների շտեմարանը (կատալոգը) ստեղծվում և թարմացվում է Կոմիտեի կողմից համաձայն՝ Ձևի:
ՁԵՎ
ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԵՏԱՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆԻ (ԿԱՏԱԼՈԳ) ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԹԱՐՄԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
| № | Մետատվյալների անվանում | Մետատվյալի պարտադիր լրացման նշան | Տվյալների տիպ | Չափման միավոր | Նշում/օրինակ | 
| Վեկտորային տվյալներ | |||||
| 1. | Ազգային տարածական տվյալների տեսակ | Պարտադիր | Կանոն 7 | Տեղագրական քարտեզ, կադաստրային քարտեզ | |
| 2. | Վարչատարածքային միավոր | Պարտադիր | Կանոն 9 | Մարզ, բնակավայր | |
| 3. | Ազգային տարածական տվյալների և նյութերի անվանում | Պարտադիր | Տեքստային (500) | ||
| 4. | Տվյալների կարգավիճակ | Պարտադիր | Կանոն 21 | ||
| 5. | Թարմացման ամսաթիվ | Պարտադիր | Ամսաթիվ | 01.01.2020 | |
| 6. | Ստեղծման ամսաթիվ | Պարտադիր | Ամսաթիվ | 01.01.2020 | |
| 7. | Իրավատեր | Պարտադիր | Կանոն 11 | Ազգային տարածական տվյալների իրավատեր | |
| 8. | Մշակող/ստեղծող | Պարտադիր | Տեքստային | Նյութի ստեղծողը՝ Կադաստրի կոմիտե, «Գեոմատիկայի կենտրոն» ստորաբաժանում | |
| 9. | Նյութի սկզբնաղբյուր | Կամայական | Կանոն 15 | Քարտեզագրական, | |
| 10. | Էլիպսոիդ | Կամայական | Կանոն 14 | Կրասովսկի 1942 | |
| 11. | Կոորդինատային համակարգ | Պարտադիր | Կանոն 4 | ARMREF 02 (Էյ Ար Էմ Ար Ի Էֆ 02), | |
| 12. | Բարձունքային հիմք | Կամայական | Կանոն 5 | 1977 թվականի Բալթյան համակարգ | |
| 13. | Քարտեզագրական պրոյեկցիա | Կամայական | Կանոն 6 | Հավասարանկյուն գլանային | |
| 14. | Պետական գնման պայմանագիր (համար և ամսաթիվ, պատվիրատու) | Կամայական | Տեքստային(35) | Պետական գնման պայմանագրի (համար և ամսաթիվ) | |
| 15. | Ճշտության տիպ | Կամայական | Կանոն 12 | պլանային, բարձունքային, մ | |
| 16. | Ճշտություն | Պայմանական | Թվային | 2, 3 | |
| 17. | Տվյալների հասանելիություն | Պարտադիր | Կանոն 19 | 1, 2, 3 | |
| 18. | Պահպանման ձևաչափ | Պարտադիր | Թղթային/էլեկտրոնային (Կանոն 1) | DXF (Դի Իքս Էֆ),  | |
| 19. | Մասշտաբ | Պարտադիր | Կանոն 8 | 1:10 000 | |
| 20. | Ամփոփ նշում | Պարտադիր | Տեքստային (2000) | Տարածական տվյալի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն | |
| 21. | Ռելիեֆի հորիզոնականների հատվածք (կտրվածք) | Կամայական | Թվային | մ | 1 | 
| 22. | Դասակարգիչ | Կամայական | Առկա է/առկա չէ | ||
| 23. | Օբյեկտների քանակ | Կամայական | Ամբողջ թիվ | հատ | |
| 24. | Թարմացման կարգավիճակ | Կամայական | Կանոն 13 | Մասնակի թարմացում | |
| 25. | Տվյալների թարմացման հաճախականություն | Պարտադիր | Կանոն 20 | Յուրաքանչյուր ամիս, ըստ անհրաժեշտության | |
| 26. | Կազմման լեզու | Կամայական | Կանոն 16 | Հայերեն, ռուսերեն, անգլերեն | |
| 27. | Անկյունների աշխարհագրական կոորդինատներ | Կամայական | Երկրաչափություն | Հայտնի տեքստային ձևաչափով (WKT) (Դաբլյու Քեյ Թի) նկարագրություն կամ տվյալների շտեմարանում երկրաչափական օբյեկտի համար նախատեսված դաշտ | |
| 28. | Մետատվյալների ստեղծման ամսաթիվ | Կամայական | Ամսաթիվ | ||
| 29. | Հիմնաբառեր | Պարտադիր | Տեքստային (500) | Տարածական տվյալը բնութագրող բանալի բառեր | |
| Ռաստրային և հեռազննման տվյալներ | |||||
| 1. | Ազգային տարածական տվյալների տեսակ | Պարտադիր | Կանոն 7 | Քարտեզ, օդալուսանկար | |
| 2. | Վարչատարածքային միավոր | Պարտադիր | Կանոն 9 | Մարզ, համայնք | |
| 3. | Տվյալների կարգավիճակ | Պարտադիր | Կանոն 21 | ||
| 4. | Ստեղծման ամսաթիվ | Պարտադիր | Ամսաթիվ | Ստեղծման ամսաթիվ, (լուսանկարա-հանումների ամսաթիվ) | |
| 5. | Ազգային տարածական տվյալների և նյութերի անվանում | Պարտադիր | Տեքստային (500) | ||
| 6. | Իրավատեր | Պարտադիր | Կանոն 11 | Տարածական տվյալների իրավատեր | |
| 7. | Մշակող/ստեղծող | Պարտադիր | Տեքստային | Մշակող | |
| 8. | Պետական գնման պայմանագիր (համար և ամսաթիվ, պատվիրատու) | Կամայական | Տեքստային (35) | Պետական գնման պայմանագրի (համար և ամսաթիվ) | |
| 9. | Կոորդինատային համակարգ | Պարտադիր | Կանոն 4 | ||
| 10. | Ճշտության տիպ | Կամայական | Կանոն 12 | պլանային, մ | |
| 11. | Ճշտություն | Պայմանական | Թվային | 10 | |
| 12. | Տվյալների հասանելիություն | Կանոն 19 | |||
| 13. | Պահպանման ձևաչափ | Պարտադիր | Թղթային/էլեկտրոնային (Կանոն 1) | 1, 2, 3 | |
| 14. | Մասշտաբ | Պարտադիր | Կանոն 8 | 1։10 000 | |
| 15. | Բարձունքային հիմք | Կամայական | Կանոն 5 | 1977 թվական Բալթյան | |
| 16. | Անկյունների աշխարհագրական կոորդինատներ | Կամայական | Երկրաչափություն | Հայտնի տեքստային ձևաչափով (WKT) (Դաբլյու Քեյ Թի) նկարագրություն կամ տվյալների շտեմարանում երկրաչափական օբյեկտի համար նախատեսված դաշտ | |
| 17. | Տարածական լուծաչափ | Կամայական | Թվային | մ/Պիքսել | 0.15 | 
| 18. | Պատկերի/լուսանկարի տիպ | Կամայական | Կանոն 10 | Բազմասպեկտորային, պանխրոմատիկ | |
| 19. | Ամպամածություն | Կամայական | Թվային | % | Ամպամածության % | 
| 20. | Ծածկույթի ամբողջականություն | Կամայական | Թվային | % | Ծածկույթի % | 
| 21. | Նիշքի (ֆայլի) ծավալ | Կամայական | Թվային | Բայթ | |
| 22. | Մետատվյալների ստեղծման ամսաթիվ | Կամայական | Ամսաթիվ | ||
| 23. | Աշխատանքների անվանում | Պայմանական | Տեքստային (100) | Հայաստանի հանրապետության տարածքում ազգային կոորդինատային համակարգում  | |
| 24. | Օդալուսա-նկարահանման (տիեզերալուսա-նկարահանման) հավաստագիր | Պայմանական | Առկա է/ Առկա չէ  | Առկա է | |
| 25. | Լայնության համընկնում/ վերադրում | Պայմանական | Առկա է /բացակայում է: | % | 60 | 
| 26. | Երկայնության համընկնում/վերադրում | Պայմանական | Թվային | % | 40 | 
| 27. | Ծածկույթի մակերես | Պայմանական | Թվային | Քառ.կմ | 0.58 | 
| 28. | Ծածկույթի ամբողջականություն | Պայմանական | Թվային | % | 100 | 
| 29. | Շրջանակի չափ | Պայմանական | Թվային | 78x54 մմ | |
| 30. | Օդատիեզերալուսա-նկարահանման տիպ | Պայմանական | Տեքստային (50) | Կադրային | |
| 31. | Սենսորի տիպ | Պայմանական | Տեքստային (100) | Ռեսուրս-Պ | |
| 32. | Դիրքից շեղման /off nadir անկյուն | Պայմանական | Թվային | Աստիճաններ | 20 | 
| 33. | Արեգակի ճառագայթի անկման անկյուն | Պայմանական | Թվային | Աստիճաններ | 25 | 
| 34. | Մշակման մակարդակ | Պայմանական | Կանոն 17 | 2А | |
| 35. | Կիզակետային հեռավորություն | Պայմանական | Թվային | մմ | 850 | 
| 36. | Ցանցի քայլք (կետերի խտությունը) | Պայմանական | Թվային | 50 | |
| 37. | Լուսանկարահանման տեսակ | Պայմանական | Կանոն 18 | Գծային | |
| 38. | Հիմնաբառեր | Պարտադիր | Տեքստային (500) | Տարածական տվյալը բնութագրող բանալի բառեր | |
| 39. | Ամփոփ նշում | Պարտադիր | Տեքստային (2000) | Տարածական տվյալի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն | |
| Առցանց քարտեզագրական ծառայություններ | |||||
| 1. | Առցանց քարտեզագրական ծառայության տեսակ | Պարտադիր | Կանոն 3 | ||
| 2. | Վարչատարածքային միավոր | Պարտադիր | Կանոն 9 | Մարզ, համայնք | |
| 3. | Օբյեկտների տիպեր | Պարտադիր | Կանոն 2 | Տրանսպորտային ցանց | |
| 4. | Ազգային տարածական տվյալների տեսակ | Պարտադիր | Կանոն 7 | ||
| 5. | Անվանում | Պարտադիր | Տեքստային (256) | ||
| 6. | Առցանց ծառայության կազմի նկարագրություն | Պարտադիր | Տեքստային (4000) | ||
| 7. | Ստեղծման ամսաթիվ | Պարտադիր | Ամսաթիվ | ||
| 8. | Տվյալների թարմացման հաճախականությունը | Պարտադիր | Կանոն 20 | Ամիսներ/շաբաթներ | Առցանց ծառայության տարածական տվյալների թարմացում | 
| 9. | Վերջին թարմացման ամսաթիվ | Պարտադիր | Ամսաթիվ | ||
| 10. | Կոորդինատային համակարգ | Պարտադիր | Կանոն 4 | ARMREF 02, (Էյ Ար Էմ Ար Ի Էֆ 02), | |
| 11. | Քարտեզագրական պրոյեկցիա | Կամայական | Կանոն 6 | Գաուս-Կրյուգերի գլանային հավասարանկյուն, Մերկատորի ունիվերսալ լայնակի նախագծում (UTM) (Յու Թի Էմ) | |
| 12. | Իրավատեր | Պարտադիր | Կանոն 11 | Տարածական տվյալների կամ նյութերի իրավատեր | |
| 13. | Մշակող/ստեղծող | Պարտադիր | Տեքստային | Վեբ ծառայության մշակող | |
| 14. | Օգտագործող | Կամայական | Տեքստային | համաձայնագրեր կնքած առցանց ծառայության օգտագործողներ | |
| 15. | Միասնական ռեսուրսի տեղորոշիչի (URL) (Յու Ար Էլ) հղում | Պարտադիր | Տեքստային (500) | ||
| 16. | Տվյալների հասանելիություն | Պարտադիր | Կանոն 19 | ||
| 17. | Ճշտության տիպ | Պայմանական | Կանոն 12 | պլանային, մ | |
| 18. | Ճշտություն | Պայմանական | Թվային | 10 | |
| 19. | Թայլերի պահպանման ձևաչափ | Պայմանական | Կանոն 1 | Jpg, png | |
| 20. | Թայլերի թույլատրելիություն | Պայմանական | Թվային | DPI | |
| 21. | Անկյունների աշխարհագրական կոորդինատներ | Կամայական | Երկրաչափություն | Հայտնի տեքստային ձևաչափով (WKT) (Դաբլյու Քեյ Թի) նկարագրություն կամ տվյալների շտեմարանում երկրաչափական օբյեկտի համար նախատեսված դաշտ | |
| 22. | Մետատվյալների ստեղծման ամսաթիվ | Կամայական | Ամսաթիվ | ||
| 23. | Հիմնաբառեր | Պարտադիր | Տեքստային (500) | Տարածական տվյալը բնութագրող բանալի բառեր | |
| 24. | Ամփոփ նշում | Պարտադիր | Տեքստային (2000) | Տարածական տվյալի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն | |
Կանոն 1
| Մետատվյալներին առնչվող նշումների անվանում/ | Դաշտերի նշանակություն | Ծածկագիր | 
| Պահպանման ձևաչափ | Սահմանված չէ | -1 | 
| DXF (Դի Իքս Էֆ) | 3 | |
| TAB (Թի Էյ Բի) | 4 | |
| DGN (Դի Ջի Էն) | 5 | |
| DWG (Դի Դաբլյու ՋԻ) | 6 | |
| MIF/MID (Էմ Այ Էֆ/ Էմ Այ Դի) | 7 | |
| DM (Դի Էմ) | 8 | |
| SHP (Էս Էյչ Փի) | 9 | |
| XML (Իքս Էմ Էլ) | 10 | |
| GML (Ջի Էմ Էլ) | 11 | |
| JSON (Ջեյ Էս Օ Էն) | 12 | |
| GEOJSON (Ջի Ի Օ Ջեյ Էս Օ Էն) | 13 | |
| RSW (Ար Էս Դաբլյու) | 14 | |
| PCX (Փի Սի Իքս) | 15 | |
| BMP (Բի Էմ Փի) | 16 | |
| TIFF (Թի Այ Էֆ Էֆ) | 17 | |
| CDR (Սի Դի Ար) | 19 | |
| PNG (Փի Էն Ջի) | 21 | |
| PNG8 (Փի Էն Ջի 8) | 22 | |
| JPG (Ջեյ Փի Ջի) | 23 | |
| DOC (Դի Օ Սի) | 24 | |
| XLS (Իքս Էլ Էս) | 25 | |
| RTF (Ար Թի Էֆ) | 26 | |
| CSV (Սի Էս Վի) | 27 | |
| PDF (Փի Դի Էֆ) | 28 | |
| HTML (Էյչ Թի Էմ Էլ) | 31 | |
| GDB (Ջի Դի Բի) | 33 | |
| DBF (Դի Բի Էֆ) | 34 | |
| CDR (Սի Դի Ար) | 35 | 
Կանոն 2
| Մետատվյալներին առնչվող նշումների անվանում / հիմնական անուն | Դաշտերի նշանակություն | Ծածկագիր | 
| Օբյեկտների տիպեր | Սահմանված չէ | -1 | 
| Տեղանքի ռելիեֆ | 1 | |
| Հիդրոգրաֆիա և հիդրոտեխնիկական կառույցներ | 2 | |
| Բնակավայրեր | 3 | |
| Հողամասեր | 4 | |
| Տրանսպորտային ցանց | 5 | |
| Հողաբուսական ծածկույթ | 6 | |
| Պետական սահմաններ | 7 | |
| Վարչատարածքային միավորների սահմաններ (բնակավայր, համայնք, մարզ) | 8 | |
| Աշխարհագրական օբյեկտների անվանումներ | 9 | |
| Այլ տեղեկատվություն | 10 | 
Կանոն 3
| Մետատվյալներին առնչվող նշումների անվանում  | Դաշտերի նշանակություն | Ծածկագիր | 
| Առցանց քարտեզագրական ծառայության տեսակ | Սահմանված չէ | -1 | 
| WMTS (Դաբլյու Էմ Թի Էս) | 1 | |
| WMS (Դաբլյու Էմ Էս) | 2 | |
| WFS (Դաբլյու Էֆ Էս) | 3 | |
| WPS (Դաբլյու Փի Էս) | 4 | |
| TMS (Թի Էմ Էս) | 5 | 
Կանոն 4
| Մետատվյալներին առնչվող նշումների անվանում / հիմնական անուն | Դաշտերի նշանակություն | Ծածկագիր | 
| Կոորդինատային համակարգ | Սահմանված չէ | -1 | 
| 1942 թվականի կոորդինատային համակարգ | 1 | |
| WGS-84 (Դաբլյու Ջի Էս-84) Կոորդինատային համակարգ | 2 | |
| ARMREF02 (Էյ Ար Էմ Ար Ի Էֆ 02) պետական կոորդինատային համակարգ | 3 | |
| Պայմանական կոորդինատային համակարգ | 4 | |
| 1963 թվականի կոորդինատային համակարգ | 5 | |
| Տեղական կոորդինատային համակարգ | 6 | 
Կանոն 5
| Մետատվյալներին առնչվող նշումների անվանում / հիմնական անուն | Դաշտերի նշանակություն | Ծածկագիր | 
| Բարձունքային հիմք | Սահմանված չէ | -1 | 
| ԱՄՆ և Կանադայի ծովերի և օվկիանոսների միջին մակարդակը (ԱՄՆ և Կանադա) | 1 | |
| 1977 թվականի Բալթյան համակարգ | 2 | 
Կանոն 6
| Մետատվյալներին առնչվող նշումների անվանում/հիմնական անուն | Դաշտերի նշանակություն | Ծածկագիր | 
| Քարտեզագրական պրոյեկցիա | Սահմանված չէ | -1 | 
| Գաուս-Կրյուգերի գլանային հավասարանկյուն | 1 | |
| Մերկատորի ունիվերսալ լայնակի նախագծում (UTM) (Յու Թի Էմ) | 2 | |
| Ուղիղ հավասարանկյուն կոնային քարտեզագրական պրոյեկցիա | 3 | |
| Հավասարաչափ գլանային քարտեզագրական պրոյեկցիա | 4 | |
| Լամբերտի գլանային հավասար մակերեսով քարտեզագրական պրոյեկցիա | 5 | |
| 1963 թվականի կոորդինատային համակարգի հավասարանկյուն տեղագրություն | 6 | |
| Երկրագնդի վրա գլանաձև լայնություն/երկարություն | 7 | |
| Երկրագնդի վրա Միլերի կոնֆորմալ ESRI:54003 (Ի Էս Ար Այ:540003) | 8 | |
| Մերկատորի ուղիղ գլանաձև EPSG:3857/3395 (Ի Փի Էս Ջի:3857/3395) | 9 | 
Կանոն 7
| Մետատվյալներին առնչվող նշումների անվանում / հիմնական անուն | Դաշտերի նշանակություն | Ծածկագիր | 
| Ազգային տարածական տվյալների տեսակ | Սահմանված չէ | -1 | 
| Տեղագրական քարտեզ | 1 | |
| Թեմատիկ քարտեզ | 2 | |
| Պատմական քարտեզ | 3 | |
| Անշարժ գույքի հասցեի մասին տեղեկատվություն | 4 | |
| Կադաստրային քարտեզ | 5 | |
| Օդալուսանկարներ | 6 | |
| Արբանյակային պատկերներ | 7 | |
| Օրթոլուսանկարներ/Օրթոֆոտոհատակագծեր | 8 | |
| Աշխարհագրական տեղեկատվական համակարգ/տվյալների բազա | 9 | 
Կանոն 8
| Մետատվյալներին առնչվող նշումների անվանում  | Դաշտերի նշանակություն | Ծածկագիր | 
| Մասշտաբ | Սահմանված չէ | -1 | 
| 1:500 | 1 | |
| 1:1000 | 2 | |
| 1:2000 | 3 | |
| 1:5000 | 4 | |
| 1:10 000 | 5 | |
| 1:25 000 | 6 | |
| 1:50 000 | 7 | |
| 1:100 000 | 8 | |
| 1:200 000 | 9 | |
| 1:500 000 | 10 | |
| 1:1 000 000 | 11 | |
| 1:2 500 000 | 12 | |
| 1:5 000 000 | 13 | |
| Այլ | 14 | 
Կանոն 9
| Մետատվյալներին առնչվող նշումների անվանում / հիմնական անուն | Դաշտերի նշանակություն | Ծածկագիր | 
| Վարչատարածքային միավոր | Սահմանված չէ | 1 | 
| Երկիր | 2 | |
| Մարզ | 3 | |
| Համայնք | 4 | |
| Բնակավայր | 5 | |
| Շրջան | 6 | |
| Ենթաշրջան | 7 | |
| Պատմական վայր | 8 | |
| Տարածքային բաժանման այլ միավոր | 9 | 
Կանոն 10
| Մետատվյալներին առնչվող նշումների անվանում  | Դաշտերի նշանակություն | Ծածկագիր | 
| Պատկերի/ լուսանկար տիպ | Սահմանված չէ | 1 | 
| Մոնոխրոն/պանխրոմատիկ | 2 | |
| Բազմասպեկտրային | 3 | |
| Հիպերսպեկտրային | 4 | |
| Գունավոր | 5 | |
| Դրական | 6 | |
| Բացասական | 7 | |
| Ռադարային | 8 | |
| Այլ | 9 | 
Կանոն 11
| Մետատվյալներին առնչվող նշումների անվանում / հիմնական անուն | Դաշտերի նշանակություն | Ծածկագիր | 
| Իրավատեր | Սահմանված չէ | 1 | 
| Պետական մարմին | 2 | |
| Տեղական ինքնակառավարման մարմին | 3 | |
| Այլ իրավատեր | 4 | 
Կանոն 12
| Մետատվյալներին առնչվող նշումների անվանում / հիմնական անուն | Դաշտերի նշանակություն | Չափման միավոր | Ծածկագիր | 
| Ճշտության տիպը | Քարտեզների, ատլասների, օրթոֆոտոհակատակագծերի, գծապատկերների վրա ցուցադրված տեղանքի օբյեկտների պլանային դիրքի միջին քառակուսային սխալը | Մետր | 1 | 
| Բարձրության հետ կապված քարտեզների, ատլասների, օրթոֆոտոհակատակագծերի, գծապատկերների վրա ցուցադրված տեղանքի օբյեկտների դիրքի միջին քառակուսային սխալը | Մետր | 2 | |
| Գեոիդի բարձրության միջին քառակուսային սխալը | Մետր | 3 | |
| Հատակագծում գեոդեզիական, նիվերիլացման, ծանրաչափական կետերի դիրքի Միջին քառակուսային սխալը | Մետր | 4 | |
| Բարձրության հետ կապված գեոդեզիական, նիվերիլացման, ծանրաչափական կետերի դիրքի միջին քառակուսային սխալը | Մետր | 5 | |
| Ձգողականության անկանոնության միջին քառակուսային սխալը | մգալ = (1 գալոն = 1 սմ / վրկ 2) | 6 | 
Կանոն 13
| Մետատվյալներին առնչվող նշումների անվանում  | Դաշտերի նշանակություն | Ծածկագիր | 
| Թարմացման կարգավիճակ | Սահմանված չէ | 1 | 
| Թարմացվում է | 2 | |
| Թարմացում չի իրականացվել | 3 | |
| Մասնակի թարմացում | 4 | 
Կանոն 14
| Մետատվյալներին առնչվող նշումների անվանում / հիմնական անուն | Դաշտերի նշանակություն | Ծածկագիր | 
| էլիպսոիդ | Սահմանված չէ | -1 | 
| 1942 թվական Կրասովսկի | 1 | |
| 1976 թվական (WGS-76) (Դաբլյու Ջի Էս-76) միջազգային | 2 | |
| 1909 թվական Հեյֆորդ | 3 | |
| 1984 թվական (WGS-84) (Դաբլյու Ջի Էս-84) միջազգային | 4 | |
| GRS80 | 5 | 
Կանոն 15
| Մետատվյալներին առնչվող նշումների անվանում / հիմնական անուն | Դաշտերի նշանակություն | Ծածկագիր | 
| Նյութի սկզբնաղբյուր | ||
| Սահմանված չէ | -1 | |
| Քարտեզագրական | 1 | |
| Արբանյակային պատկերներ | 2 | |
| Օդալուսանկարներ | 3 | |
| Ֆոտոգրամետրական | 4 | |
| Դաշտային նյութեր | 5 | |
| Թվային ֆոտոհատակագիծ | 6 | |
| Օրթոլուսանկարներ/Օրթոֆոտոհատակագծեր | 7 | |
| Ընդհանրացման(գեներալիզացման) | 8 | 
Կանոն 16
| Մետատվյալներին առնչվող նշումների անվանում | Դաշտերի նշանակություն | Ծածկագիր | 
| Լեզու | Սահմանված չէ | -1 | 
| Հայերեն | 1 | |
| Անգլերեն | 2 | |
| Ռուսերեն | 3 | |
| Իսպաներեն | 4 | |
| Ճապոներեն | 5 | |
| Ֆրանսերեն | 6 | |
| Գերմաներեն | 7 | |
| Արաբերեն | 8 | |
| Իտալերեն | 9 | |
| Թուրքերեն | 10 | |
| Պարսկերեն | 11 | |
| այլ | 12 | 
Կանոն 17
| Մետատվյալներին առնչվող նշումների անվանում / հիմնական անուն | Դաշտերի նշանակություն | Ծածկագիր | 
| Մշակման մակարդակ | Սահմանված չէ | -1 | 
| 1A (1 Էյ) - ռադիոմետրիկ և երկրաչափական ուղղում, ռացիոնալ գործակիցներով բազմանդամի առկայություն: | 1 | |
| 1A1 (1 Էյ 1) - ռադիոմետրիկ և երկրաչափական ուղղում, ռացիոնալ գործակիցներով բազմանդամի առկայություն, գույների սինթեզ: | 2 | |
| 2A (2 Էյ) - ռադիոմետրիկ և երկրաչափական ուղղում, ռացիոնալ գործակիցներով բազմանդամի առկայություն, վերափոխում ըստ նորմատիվների ավտոմատացված համակարգի: | 3 | |
| 2B (2 Բի) -  ռադիոմետրիկ և երկրաչափական ուղղում, օրթոռեկտիֆիկացում աջակցող տվյալների հիման | 4 | 
Կանոն 18
| Մետատվյալներին  առնչվող  նշումների անվանում | Դաշտերի նշանակություն | Ծածկագիր | 
| Լուսանկարահանման տեսակ | Սահմանված չէ | -1 | 
| Օբյեկտային | 1 | |
| Գծային/երթուղային | 2 | |
| Տարածական/մակերեսային | 3 | 
Կանոն 19
| Մետատվյալներին առնչվող նշումների անվանում | Դաշտերի նշանակություն | Ծածկագիր | 
| Տվյալների հասանելիություն | Սահմանված չէ | -1 | 
| Բաց հրապարակման համար | 1 | |
| Սահմանափակ հասանելիություն | 2 | |
| Գաղտնի | 3 | |
| Այլ 4 | ||
Կանոն 20
| Մետատվյալներին առնչվող նշումների անվանում | Դաշտերի նշանակություն | Ծածկագիր | 
| Տվյալների թարմացման հաճախականությունը | Սահմանված չէ | -1 | 
| Մշտապես | 1 | |
| Յուրաքանչյուր օր | 2 | |
| Յուրաքանչյուր շաբաթ | 3 | |
| Երկու շաբաթը մեկ | 4 | |
| Յուրաքանչյուր ամիս | 5 | |
| Եռամսյակային կտրվածքով | 6 | |
| Տարին երկու անգամ | 7 | |
| Յուրաքանչյուր տարի | 8 | |
| Ըստ անհրաժեշտության | 9 | |
| Անկանոն | 10 | |
| Նախատեսված չէ | 11 | |
| Անհայտ | 12 | 
Կանոն 21
| Մետատվյալներին առնչվող նշումների անվանում / հիմնական անուն | Դաշտերի նշանակություն | Ծածկագիր | 
| Տվյալների կարգավիճակ | Սահմանված չէ | -1 | 
| Ավարտված | 1 | |
| Պատմական արխիվ | 2 | |
| Հին | 3 | |
| Մշտապես թարմացվող | 4 | |
| Նախատեսված է ստեղծել / թարմացնել | 5 | |
| Պահանջվող/ Անհրաժեշտ | 6 | |
| Ստեղծվող/թարմացվող | 7 | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 ապրիլի 2022 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 21.01.2025, N 41-Ն | 30.01.2025, N 76-Ն | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|