Գլխավոր տեղեկություն
Номер
N 1794-Ա
Տիպ
Հրաման
Тип
Инкорпорация (29.04.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.05.16-2022.05.29 Պաշտոնական հրապարակման օրը 16.05.2022
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
28.04.2022
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
28.04.2022
Дата вступления в силу
29.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

28 ապրիլի 2022 թ.

N 1794-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՄԵՂՐՈՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Կ-ԲՕ-001928 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, «ՄԵՂՐՈՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի կողմից 2021 թվականի ապրիլի 15-ին ներկայացված դիմումը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել 2014 թվականի մարտի 25-ին «ՄԵՂՐՈՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերությանը տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ-001928 լիցենզիան:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) «ՄԵՂՐՈՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերության լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անհատական գործին,

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետի պարտականությունները կատարող Աստղիկ Առաքելյանին՝

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:

4. Սույն հրամանը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով` Առողջապահության նախարարություն կամ ՀՀ վարչական դատարան` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 մայիսի 2022 թվական: