ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի հունիսի 9-ին
«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Դիվանագիտական ծառայության մասին» 2001 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-249 օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «չի հանվել կամ չի մարվել» բառերը փոխարինել «չի մարվել կամ չի վերացվել» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրը:
| Հանրապետության նախագահ | Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ | 
| 
 2022 թ. հունիսի 27 Երևան | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հունիսի 2022 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|