«Գրանցված է» 
ՀՀ արդարադատության 
նախարարության կողմից
9 սեպտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 05002158
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
| 
 22 օգոստոսի 2002 թ.   | 
 N 9/1-Ն  | 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասով և 42-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է.
Ընտրական տեղամասերը համարակալել m/n տեսքի թվազույգով, m թիվը արտահայտում է համապատասխան ընտրատարածքի համարը, իսկ n թիվը՝ տվյալ ընտրատարածքի համապատասխան ընտրական տեղամասի համարը։
| 
 Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ`  | 
Ա. Սահրադյան |