«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 սեպտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 05002184
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
| 
 4 սեպտեմբերի 2002 թ.  | 
 N 11/6-Ն  | 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԸՆՏՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՓԱԹԵԹԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՔ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 45-րդ հոդվածով, 60-րդ հոդվածի 3-րդ կետով և 61-րդ հոդվածի 8-րդ կետով, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Հաստատել «Քվեարկությունից հետո տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընտրական փաստաթղթերը փաթեթավորելու և դրանք ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու կարգը» (հավելված 1) և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողմից տեղամասային ընտրական հանձնաժողովների ընտրական փաստաթղթերն ընդունելու վերաբերյալ ստացականի ձևը (հավելված 2) (կցվում են):
2. Դիմել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` քվեարկությունից հետո տեղամասային և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նախագահների կողմից ընտրական փաստաթղթերի տեղափոխման անվտանգությունն ապահովելու նպատակով, հատկացնել ավտոմեքենա և ներքին գործերի նախարարության երկու զինված աշխատակից:
3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել ԿԸՀ-ի 16.04.1999 թ. արձ. 16 կետ 3 «Քվեարկությունից հետո տեղամասային ընտրական հանձնաժողովներից մարզային ընտրական հանձնաժողով ընտրական փաստաթղթերը ներկայացնելու կարգը հաստատելու մասին» որոշումը:
| Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ`  | 
Ա. Սահրադյան | 
| 
 Հավելված N 1  | 
Կ Ա Ր Գ
ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐՈՒՄ ԸՆՏՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՓԱԹԵԹԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՔ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
Քվեարկության ավարտից հետո քվեարկության արդյունքների ամփոփման նիստում տեղամասային ընտրական հանձնաժողովն առանձին-առանձին փաթեթավորում, սոսնձում և կնքում է`
1. չօգտագործված և ընտրողի կողմից ոչ ճիշտ լրացված և հետ վերադարձված քվեաթերթիկները` ԿԸՀ-ի 28.08.2002 թ. թիվ 10/4 որոշմամբ սահմանված կարգով.
2. ընտրողների ցուցակները (որտեղ նշված են նրանց անձնագրային տվյալները և ստորագրությունները).
3. քվեատուփում առկա` հաշվարկված և տեսակավորված`
ա) յուրաքանչյուր կուսակցության կամ թեկնածուի օգտին տրված վավեր քվեաթերթիկները,
բ) բոլորին դեմ քվեաթերթիկները,
գ) անվավեր քվեաթերթիկները,
դ) չսահմանված նմուշի քվեաթերթիկները:
Տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփիչ և անճշտությունների չափի վերաբերյալ արձանագրությունները կազմելուց հետո, դրանց մեկ օրինակը փաթեթավորվում է հիմք համարվող փաստաթղթերի հետ:
Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփիչ և անճշտությունների չափի վերաբերյալ արձանագրությունների մեկ օրինակը, գործավարության մատյանը, կնիքը, փաթեթավորված, սոսնձված և կնքված քվեաթերթիկների փաթեթները ընտրությունների ավարտից ոչ ուշ, քան 14 ժամ հետո ներկայացնում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:
Փաթեթավորված, սոսնձված և կնքված փաստաթղթերի յուրաքանչյուր փաթեթ կարող է ստորագրվել հանձնաժողովի նիստին ներկա ցանկացող անդամների կողմից:
Տեղամասային և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նախագահներին տեղափոխող ավտոմեքենաները կարող են ուղեկցել վստահված անձինք, միջազգային և տեղական դիտորդները ու զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները:
Քվեարկությունից հետո զինծառայողների ցուցակներն ուղարկվում են ԿԸՀ և պահվում առնվազն երկու ամիս:
Ընտրատարածքում ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահն ընտրական բոլոր փաստաթղթերը` բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմիններին վերաբերող փաստաթղթերի, սահմանված կարգով ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
| 
 Հավելված N 2  | 
Ձև
Ս Տ Ա Ց Ա Կ Ա Ն
ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
200 __ թ. ________________ -ին, ժամը _________ -ին թիվ ______ ընտրատարածքի
ամիս, ամսաթիվ ________________ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ
| 
 ___________________________ -ից  | 
ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ստացավ. | 
| 
 անուն, ազգանուն  | 
ա) ընտրական փաստաթղթերի սոսնձված (զմռսված) և կնքված փաթեթը ____
բ) գործավարության մատյանը
գ) ամփոփիչ և անճշտությունների վերաբերյալ արձանագրությունների մեկ օրինակը
դ) թիվ _________ կնիքը:
| Հանձնեց _______________________ | Ստացավ _______________________ | 
| 
 ՏԸՀ նախագահ  | 
 ԸԸՀ պատասխանատու անդամ  | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 22.06.2005, N 20-Ն | 11.08.2005, N 11/6-Ն | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|