«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 դեկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60602389
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
| 
 4 դեկտեմբերի 2002 թ.   | 
 N 25/3-Ն  | 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՈՒՄ ԵՂԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԸ ԵՎ ԱՅՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 25-րդ հոդվածի 11-րդ կետով, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուների նախընտրական հիմնադրամում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ հայտարարագրի ձևը (Հավելված 1):
2. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուները ոչ ուշ, քան ընտրությունների ավարտից 15 օր հետո ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում իրենց նախընտրական հիմնադրամում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ հայտարարագիր՝ սույն որոշման թիվ 1 հավելվածի համաձայն, որին կից կարող են ներկայացնել նաև անհրաժեշտ պարզաբանումներ և բացատրություններ:
3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմակերպում է Հանրապետության Նախագահի թեկնածուների ներկայացրած հայտարարագրերի ընդունումը և 3 օրվա ընթացքում տրամադրում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայությանը ստուգման գործընթացը կազմակերպելու համար:
4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովին առընթեր վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը ներկայացված հայտարարագրերի ստուգված և ամփոփված տվյալները մեկ ամսվա ընթացքում ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քննարկմանը:
5. Քննարկման արդյունքների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը և Հանրապետության Նախագահի թեկնածուների հայտարարագրերը հրապարակել «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:
| 
 Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ  | 
Ա. Սահրադյան | 
| 
 Ներկայացվում է   | 
 
 Հավելված 
 Հատատված է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002 թ. դեկտեմբերի 4-ի թիվ 25/3-Ն որոշման  | 
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր
Նախընտրական հիմնադրամում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում Հանրապետության Նախագահի թեկնածու գրանցված
| 
 ___________ -ի նախընտրական հիմնադրամի  | 
___________________________________ | 
| 
 (անունը, հայրանունը, ազգանունը)  | 
(թեկնածուի կամ իր լիազոր ներկայացուցչի հաշվեհամարը) | 
| 
 ՄՈՒՏՔԵՐ  | 
 ԾԱԽՍԵՐ  | 
||||||||
| 
 Հ/Հ  | 
 Մուծումներ կատարողների  | 
 Ամիս  | 
 Վճարման  | 
 Գումարը  | 
 Հ/Հ  | 
 Ծախսերի անվանումը (տեսակը և ուղղվածությունը)  | 
 Ամիս  | 
 Վճարման  | 
 Գումարը  | 
| 
 Ընդամենը մուծումներ  | 
 Ընդամենը ծախսեր  | 
||||||||
| 
 Մնացորդը առ  | 
|||||||||
 _____________________________ (թեկնածուի ազգանուն, անուն, հայրանուն)   ______________ (ստորագրությունը) ______________________________________________ (թեկնածուի լիազոր ներկայացուցչի ազգանուն, անուն, հայրանուն) ______________ (ստորագրությունը)
 
 
 
 
 
 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 03.08.2005, N 37-Ն | 11.09.2005, N 25/3-Ն | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|