Basic information
Number
թիվ 213
Type
Որոշում
Act type
Исходный акт (05.01.2020-по сей день)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Enactment organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Enactment date
03.12.2019
Signing organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Signing date
03.12.2019
Effective date
05.01.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 դեկտեմբերի 2019 թվականի

թիվ 213

քաղ. Մոսկվա

 

ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ՝ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐՑՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԻ ՁԵՎԵՐՈՒՄ ԹԻՎ 1 ՁԵՎԻ ՄԱՍՈՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների կիրառման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 12 հավելված) 17-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 19-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 7-ի թիվ 607 որոշմամբ հաստատված` Երրորդ երկրներից Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող՝ հսկողության վերցված ապրանքների միասնական անասնաբուժական սերտիֆիկատների ձևերում կատարել փոփոխություն՝ հանելով թիվ 1 ձևի 4.3 կետը:

2. Սահմանել, որ Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 7-ի թիվ 607 որոշմանը համապատասխան պատրաստված անասնաբուժական սերտիֆիկատների ձևաթղթերը, որոնք ըստ թիվ 1 ձևի թողարկվել են մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը, օգտագործվում են մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: