«Գրանցված է» 
ՀՀ արդարադատության 
նախարարության կողմից
2 ապրիլի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 60603101
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
| 
 14 մարտի 2003 թ.  | 
N 45-Ն | 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ՝ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՎԵԱԹԵՐԹԻԿԻ ՁԵՎԸ ԵՎ ՇԱՐԱԴՐԱՆՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 49-րդ հոդվածի 3-րդ կետով և 114-րդ հոդվածի 2 կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
Սահմանել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի՝ համամասնական ընտրակարգով պատգամավորների ընտրությունների քվեաթերթիկի ձևը և շարադրանքը (Հավելված 1):
| ՀՀ կենտրոնական ընտրական  հանձնաժողովի նախագահ  | 
Ա. Սահրադյան | 
| 
 Հավելված 1  | 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ՝ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Կ.Տ.
Ք Վ Ե Ա Թ Ե Ր Թ Ի Կ
25 մայիսի 2003 թ.
| 
 Կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքի  | 
 Ընտրական ցուցակի առաջին երեք թեկնածուների ազգանունը, անունը, հայրանունը  | 
 Նշումի համար  | 
  | 
  | ||||
  | 
  | ||||
  | 
  | ||||
| 
 
 
  | 
  | 
1. Ընտրողը նշում է կատարում այն կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի անվան դիմացի վանդակում, որին կողմ է քվեարկում:
Նշումը կատարվում է միայն V ձևի նշանով։
2. Եթե ընտրողը դեմ է բոլոր կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին, ապա նա նշում է կատարում «Բոլորին դեմ եմ» տողի դիմացի վանդակում:
3. Անվավեր են համարվում մեկից ավելի կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքի օգտին նշումներ պարունակող, որևէ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի օգտին և միաժամանակ «Բոլորին դեմ եմ» տողում նշումներ պարունակող, առանց որևէ նշումի, ավելորդ նշումով, սահմանված նշագրումից տարբերվող կամ գրառումներով քվեաթերթիկները:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 22.06.2005, N 8-Ն | 11.08.2005, N 45-Ն | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|