ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1224-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1295-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի դեկտեմբերի 28-ի «Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի հոկտեմբերի 28-ի N 835-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1295-Ն որոշման՝
1) նախաբանը «Համաձայն» բառից հետո լրացնել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասի և» բառերով.
2) N 1 հավելվածի 8-րդ կետը «աշխատանքային խմբեր» բառերից հետո լրացնել «, այդ թվում՝ երեխաների մասնակցությամբ» բառերով.
3) N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
| Հայաստանի Հանրապետության | Ն. ՓԱՇԻՆՅԱՆ | 
| 
 Երևան | 
| 17.10.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ | 
| 
 | Հավելված ՀՀ վարչապետի N 1224-Ն որոշման | 
| 
 | «Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2012 թ. դեկտեմբերի 28-ի N 1295-Ն որոշման | 
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
| ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար (հանձնաժողովի նախագահ) | 
| ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ | 
| ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ | 
| ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ | 
| ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ | 
| ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ | 
| ՀՀ ոստիկանության պետի տեղակալ | 
| ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար (համաձայնությամբ) | 
| ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետ | 
| ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար) | 
| Մ. Անտոնյան | - «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ) | 
| Ն. Աֆանեսյան | - «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի սոցիալական աշխատանքի համակարգող» (համաձայնությամբ) | 
| Հ. Սարգսյան | - «Հայկական կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության ծրագրի ղեկավար (համաձայնությամբ) | 
| Լ. Սիմոնյան | - Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ) | 
| Ս. Սարգսյան | - «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն (համաձայնությամբ) | 
| Վ. Սեդրակյան | - «Հայաստանի մանկական ասոցիացիա» բարեգործական հասարակական կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ) | 
| Ա. Մուրադյան | - Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի գլխավոր հանձնակատար» (համաձայնությամբ)»: | 
| Հայաստանի Հանրապետության | Ա. Հարությունյան | 
| 17.10.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 հոկտեմբերի 2022 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|