ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
| 25 հոկտեմբերի 2022 թ. | N 72-Ն | 
Հ Ր Ա Մ Ա Ն
ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՆՁԻՆ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՈՒՂԵԳՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՈՒՂԵԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի 6.1-ին հոդվածի 1-ին մասը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել՝
1) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության կողմից անձին ֆունկցիոնալության գնահատման ուղեգրելու կարգը՝ համաձայն հավելված 1-ի,
2) անձի ֆունկցիոնալության գնահատման ուղեգրի ձևը՝ համաձայն հավելված 2-ի։
2. «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» փակ բաժնետիրական ընկերությանը (համաձայնությամբ)՝ ապահովել «Արմեդ» էլեկտրոնային առողջապահության համակարգում «Անձի ֆունկցիոնալության գնահատման ուղեգիր» և «Անձի ֆունկցիոնալության գնահատման ուղեգրերի հաշվառման գրանցամատյան» փաստաթղթերի ներդրումը և գործարկումը մինչև սույն հրամանի ուժի մեջ մտնելը` 2023 թվականի փետրվարի 1-ը:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2023 թվականի փետրվարի 1-ից։
| Ա. Ավանեսյան | 
| Հավելված 1 ՀՀ առողջապահության նախարարի «25» հոկտեմբեր 2022 թ. N 72-Ն հրամանի | 
ԿԱՐԳ
ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՆՁԻՆ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՈՒՂԵԳՐԵԼՈՒ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության կողմից անձին ֆունկցիոնալության գնահատման ուղեգրելու հետ կապված հարաբերությունները։
2. Սույն կարգում կիրառվող հասկացությունն է՝
1) ուղեգիր՝ էլեկտրոնային փաստաթուղթ, որը պարունակում է անձի անձնական և բժշկական տվյալները, ուղեգրող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության (անվանում, հարկ վճարողի հաշվառման համար), ուղեգրող բժշկի (անուն, ազգանուն, հայրանուն, մասնագիտացումը) տվյալները, ուղեգրման նպատակի, ախտորոշման, ուղեգրման օրվա և օրենսդրությամբ նախատեսված այլ տվյալներ:
3. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունն իրականացնում է անձի ուղեգրումը ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի թիվ 1180-Ն որոշմամբ սահմանված ընթացակարգին համապատասխան։
4. Անձին ֆունկցիոնալության գնահատման է ուղեգրում բուժող բժիշկը, ով լրացնում է ուղեգրի ձևը և ներկայացնում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության փորձաքննության գծով տնօրենի տեղակալի կամ փորձաքննություն իրականացնելու իրավասություն ունեցող անձի, իսկ այդ պաշտոնների բացակայության դեպքում տնօրենի (այսուհետ՝ ուղեգրումը հաստատող անձ) հաստատմանը:
5. Անձին ֆունկցիոնալության գնահատման ուղեգրումն իրականացվում է անհրաժեշտ կլինիկական տվյալների, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների արդյունքների հիման վրա։
6. Ուղեգրման պահին պարտադիր է հետևյալ տեղեկությունների առկայությունը.
1) շնչառական օրգանների հիվանդությունների դեպքում՝ համապատասխան մասնագիտական եզրակացությունը, թոքերի ռենտգեն հետազոտության և շնչաչափության (սպիրոմետրիա) արդյունքները,
2) արյան շրջանառության համակարգի հիվանդությունների դեպքում՝ սրտաբանի մասնագիտական եզրակացությունը, էլեկտրասրտագրության, Էխոկարդիոգրաֆիա դուպլեքս հետազոտության, համապատասխան լաբորատոր հետազոտությունների, ցուցումների դեպքում` նաև տրեդմիլ թեստի, էլեկտրասրտագրություն հոլտեր մոնիտորինգի, սրտի և թոքերի ռենտգեն հետազոտության արդյունքները,
3) աչքի և նրա հավելյալ ապարատի հիվանդությունների դեպքում՝ ակնաբույժի եզրակացությունը, վիզիոմետրիայի (տեսողության սրության որոշում), օֆթալմոսկոպիայի, ցուցման դեպքում նաև պերիմետրիայի արդյունքները, ակնահատակի լուսանկարը,
4) ականջի և պտկաձև ելունի հիվանդությունների դեպքում՝ քիթ-կոկորդ-ականջաբանի եզրակացությունը հիվանդության և լսողական սարքի արդյունավետության վերաբերյալ, տոնալ, օբյեկտիվ, խոսքային աուդիոմետրիայի արդյունքները,
5) ներզատական համակարգի հիվանդությունների, սննդային և նյութափոխանակության խանգարումների դեպքում՝ ներզատաբանի եզրակացությունը, ուլտրաձայնային հետազոտության և անհրաժեշտ լաբորատոր հետազոտությունների արդյունքները, ցուցման դեպքում նաև ակնահատակի լուսանկարը, ստորին վերջույթների անոթների հեմոդինամիկայի գերձայնային դուպլեքս հետազոտության և էլեկտրանեյրոմիոգրաֆիայի արդյունքները,
6) մարսողական օրգանների հիվանդությունների դեպքում՝ համապատասխան մասնագիտական եզրակացությունը, էնդոսկոպիկ և լաբորատոր-գործիքային հետազոտությունների արդյունքները,
7) նյարդային համակարգի հիվանդությունների դեպքում՝ նյարդաբանի մասնագիտական եզրակացությունը, ցուցման դեպքում` հոգեբուժական կազմակերպության հոգեբուժական հանձնաժողովի մասնագիտական եզրակացությունը, ակնահատակի զննման, գանգի և ողնաշարի ռենտգենոգրաֆիայի, էլեկտրանեյրոմիոգրաֆիայի, էլեկտրոէնցեֆալոգրաֆիայի, գլխուղեղի ներգանգային և արտագանգային անոթների գերձայնային դուպլեքս հետազոտության, համակարգչային տոմոգրաֆիայի կամ միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիայի հետազոտության արդյունքները,
8) ոսկրամկանային համակարգի հիվանդությունների դեպքում՝ վնասվածքաբան-օրթոպեդի եզրակացությունը, ռենտգեն հետազոտության, անտրոպոմետրիկ հետազոտության (ծայրանդամների երկարություն, հիպոտրոֆիաների չափ, հոդերի ծալման անկյուններ (կոնտրակտուրաների աստիճան)) արդյունքները,
9) շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդությունների դեպքում՝ համապատասխան մասնագիտական եզրակացությունը, անհրաժեշտ լաբորատոր հետազոտությունների, ցուցման դեպքում` հոդերի ռենտգեն հետազոտությունների արդյունքները,
10) արյան և արյունաստեղծ օրգանների հիվանդությունների դեպքում՝ արյունաբանի եզրակացությունը, արյան հետազոտությունների (ցուցման դեպքում` լակտատ դեհիդրոգենազա, c-ռեակտիվ սպիտակուց, արյան իմունոգլոբուլիններ, կրեատինին, կծիկային ֆիլտրացիայի արագություն), ոսկրածուծի ասպիրատի հետազոտության, ուլտրաձայնային հետազոտության արդյունքները,
11) հոգեկան խանգարումների դեպքում՝ հոգեբուժական կազմակերպության հոգեբուժական հանձնաժողովի մասնագիտական եզրակացությունը, ամբուլատոր բժշկական քարտից քաղվածքը սրացումների և բուժման վերաբերյալ,
12) մաշկային և ենթամաշկային բջջանքի հիվանդությունների դեպքում՝ մաշկաբանի եզրակացությունը, լաբորատոր հետազոտությունների արդյունքները, ցուցման դեպքում` դերմատոսկոպիա,
13) միզասեռական համակարգի հիվանդությունների դեպքում՝ ուրոլոգի կամ գինեկոլոգի եզրակացությունը, անհրաժեշտ լաբորատոր-գործիքային հետազոտությունների արդյունքները։
7. Անձի ֆունկցիոնալության գնահատման ուղեգիրը ձևավորվում է անձի բուժող բժշկի կողմից` պացիենտի բժշկական տվյալները «Արմեդ» էլեկտրոնային առողջապահության համակարգ (այսուհետ՝ Համակարգ) մուտքագրելու արդյունքում:
8. Համակարգում անձի տվյալների հավաքագրումն իրականացվում է մուտքագրման և ինքնաշխատ եղանակներով:
9. Տվյալների հավաքագրումը մուտքագրման եղանակով իրականացվում է բուժող բժշկի կողմից։
10. Ինքնաշխատ եղանակով տվյալները հավաքագրվում են տվյալների Համակարգին կցված տեղեկատվական շտեմարաններից (բազաներից):
11. Ուղեգրի «Օրգանիզմի ֆունկցիայի խանգարման տեսակ»-ը դաշտում ֆունկցիայի խանգարման յուրաքանչյուր տեսակն ընտրելիս ինքնաշխատ եղանակով բացվում է «Օրգանիզմի ֆունկցիայի խանգարման աստիճան» դաշտը` ինչպես հիմնական, այնպես էլ ուղեկցող ախտորոշումների դեպքում:
12. Ուղեգիրը լրացվելուց հետո այն տեսանելի է դառնում ուղեգրվող անձին` Համակարգի միջոցով։ Բուժող բժիշկն ուղեգիրը լրացնելուց հետո անձի կամ օրինական ներկայացուցչի պահանջի դեպքում տրամադրում է ուղեգրի լրացված էլեկտրոնային տարբերակին տեղում ծանոթանալու հնարավորություն կամ Համակարգում անձի կամ նրա օրինական ներկայացուցչի էլեկտրոնային փոստի հասցեի գրանցված լինելու դեպքում ուղարկում էլեկտրոնային փոստին։
13. Համակարգն ինքնաշխատ եղանակով ձևավորում է անձի ֆունկցիոնալության գնահատման ուղեգրերի հաշվառման գրանցամատյանը, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող յուրաքանչյուր կազմակերպության դեպքում առանձին՝ համաձայն Ձև-ի։
14. Անձի ֆունկցիոնալության գնահատման ուղեգրերի հաշվառման գրանցամատյանը պարունակում է հետևյալ տվյալները՝ ուղեգրման ամսաթիվ, ուղեգրի համար, ուղեգրող բժշկի անուն, ազգանուն և հայրանուն, ուղեգրվող անձի անուն, ազգանուն և հայրանուն, ուղեգրվող անձի սեռ, ուղեգրվող անձի ծննդյան ամսաթիվ, ուղեգրվող անձի բնակության համայնք, ուղեգրվող անձի հիմնական ախտորոշում (ըստ ՀՄԴ-10 կոդի), ֆունկցիոնալության գնահատման որոշում (ճանաչվել է հաշմանդամություն ունեցող անձ, չի ճանաչվել), ֆունկցիոնալության սահմանափակման աստիճան։
15. Անձի ֆունկցիոնալության գնահատման որոշման տվյալները (ճանաչվել է հաշմանդամություն ունեցող անձ, չի ճանաչվել, ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը) E-disability էլեկտրոնային համակարգից ստացվում են գնահատումից հետո ինքնաշխատ եղանակով և գրանցվում են Համակարգում անձի անհատական գործում և անձի ֆունկցիոնալության գնահատման ուղեգրերի հաշվառման գրանցամատյանի «ֆունկցիոնալության գնահատման որոշում» և «ֆունկցիոնալության սահմանափակման աստիճան» սյունակներում։
Ձև
ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՈՒՂԵԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ
Բժշկական կազմակերպություն՝ (անվանում)
| Հ/Հ | Ուղեգր-ման ամսա-թիվ (օր, ամիս, տարի) | Ուղե-գրի համար | Ուղե-գրող բժշկի Ա.Ա.Հ | Ուղե-գրվող անձի Ա.Ա.Հ. | Ուղե-գրվող անձի սեռ | Ուղեգրվող անձի ծննդյան ամսաթիվ (օր, ամիս, տարի) | Ուղե-գրվող անձի բնա-կության համայնք | Ուղեգրվող անձի հիմնական ախտորոշումն` ըստ ՀՄԴ կոդի | Ֆունկցիոնալու-թյան գնահատման որոշում (ճանաչվել է հաշմանդամու-թյուն ունեցող անձ, չի ճանաչվել) | Ֆունկցիոնալու-թյան սահմանա-փակման աստիճանը | 
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 
| 1 | 
| Հավելված 2 ՀՀ առողջապահության նախարարի «25» հոկտեմբեր 2022 թ. N 72-Ն հրամանի | 
ՈՒՂԵԳԻՐ
ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
| ԴԱՇՏԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ | ՆՇՈՒՄՆԵՐ | 
| ՀԾՀ | Ուղեգրվող անձի հանրային ծառայության համարանիշը | 
| Փաստաթղթի սերիա և համար | Ուղեգրվող անձի անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը | 
| Անուն | Ուղեգրվող անձի անունը | 
| Ազգանուն | Ուղեգրվող անձի ազգանունը | 
| Հայրանուն | Ուղեգրվող անձի հայրանունը | 
| Ծննդյան տարեթիվ, ամիս, օր | Ուղեգրվող անձի ծննդյան տարեթիվը, ամիսը, օրը | 
| Սեռ | Ուղեգրվող անձի սեռը | 
| Օրինական ներկայացուցչի առկայություն | Օրինական ներկայացուցչի առկայությունը | 
| Օրինական ներկայացուցչի (առկայության դեպքում) անուն | Օրինական ներկայացուցչի (առկայության դեպքում) անունը | 
| Օրինական ներկայացուցչի (առկայության դեպքում) ազգանուն | Օրինական ներկայացուցչի (առկայության դեպքում) ազգանունը | 
| Օրինական ներկայացուցչի (առկայության դեպքում) հայրանուն | Օրինական ներկայացուցչի (առկայության դեպքում) հայրանունը | 
| Օրինական ներկայացուցչի (առկայության դեպքում) անձը հաստատող փաստաթղթի սերիա և համար | Օրինական ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը | 
| Ուղեգրվող անձի հեռախոսահամար | Ուղեգրվող անձի հեռախոսահամարը | 
| Օրինական ներկայացուցչի (առկայության դեպքում) հեռախոսահամար | Օրինական ներկայացուցչի (առկայության դեպքում) հեռախոսահամարը | 
| Բնակության մարզ | Բնակության մարզը, Երևան քաղաքի դեպքում՝ Երևան | 
| Բնակության համայնք | Բնակության համայնքը | 
| Բնակավայր | Բնակության բնակավայրը | 
| Բնակության հասցեն | Բնակության հասցեն | 
| Հիմնական ախտորոշման կոդ՝ ըստ ՀՄԴ-10-ի | Հիմնական ախտորոշման կոդն՝ ըստ Հիվանդությունների միջազգային դասակարգչի 10-րդ վերանայման | 
| Հիմնական ախտորոշման անվանում՝ ըստ ՀՄԴ-10-ի | Հիվանդության անվանումն՝ ըստ Հիվանդությունների միջազգային դասակարգչի 10-րդ վերանայման | 
| Օրգանիզմի ֆունկցիայի խանգարման տեսակ '' Հոգեկան ֆունկցիաներ '' Զգայական ֆունկցիաներ և ցավ '' Ձայնային և խոսքային ֆունկցիաներ '' Սրտանոթային համակարգի ֆունկցիաներ '' Հեմատոլոգիական համակարգի ֆունկցիաներ '' Իմունային համակարգի ֆունկցիաներ '' Շնչառական համակարգի ֆունկցիաներ '' Մարսողական համակարգի ֆունկցիաներ '' Նյութափոխանակության համակարգի ֆունկցիաներ '' Միզասեռական և վերարտադրողական համակարգերի ֆունկցիաներ '' Նյարդամկանային և հենաշարժական համակարգերի ֆունկցիաներ '' Մաշկի և մաշկային հավելումների ֆունկցիաներ | Օրգանիզմի ֆունկցիայի խանգարման տեսակը | 
| Օրգանիզմի ֆունկցիայի խանգարման աստիճան '' 1-ին աստիճան '' 2-րդ աստիճան '' 3-րդ աստիճան '' 4-րդ աստիճան | Օրգանիզմի ֆունկցիայի խանգարման աստիճանը | 
| Ուղեկցող ախտորոշման կոդ՝ ըստ ՀՄԴ-10-ի [անհրաժեշտության դեպքում դաշտը ենթակա է ավելացման] | Ուղեկցող ախտորոշման կոդն՝ ըստ Հիվանդությունների միջազգային դասակարգչի 10-րդ վերանայման | 
| Ուղեկցող ախտորոշման անվանում՝ ըստ ՀՄԴ-10-ի | Ուղեկցող ախտորոշման անվանումն՝ ըստ Հիվանդությունների միջազգային դասակարգչի 10-րդ վերանայման | 
| Օրգանիզմի ֆունկցիայի խանգարման տեսակ '' Հոգեկան ֆունկցիաներ '' Զգայական ֆունկցիաներ և ցավ '' Ձայնային և խոսքային ֆունկցիաներ '' Սրտանոթային համակարգի ֆունկցիաներ '' Հեմատոլոգիական համակարգի ֆունկցիաներ '' Իմունային համակարգի ֆունկցիաներ '' Շնչառական համակարգի ֆունկցիաներ '' Մարսողական համակարգի ֆունկցիաներ '' Նյութափոխանակության համակարգի ֆունկցիաներ '' Միզասեռական և վերարտադրողական համակարգերի ֆունկցիաներ '' Նյարդամկանային և հենաշարժական համակարգերի ֆունկցիաներ '' Մաշկի և մաշկային հավելումների ֆունկցիաներ | Օրգանիզմի ֆունկցիայի խանգարման տեսակը | 
| Օրգանիզմի ֆունկցիայի խանգարման աստիճան '' 1-ին աստիճան '' 2-րդ աստիճան '' 3-րդ աստիճան '' 4-րդ աստիճան | Օրգանիզմի ֆունկցիայի խանգարման աստիճանը | 
| Հիվանդության սկիզբ | Անձի բուժման ժամանակահատվածի սկիզբը | 
| Հիվանդության ընթացք և զարգացում | Անձի բուժման ժամանակահատվածի վերջը (տևական բուժում պահանջող հիվանդությունների դեպքում միայն սկիզբը) | 
| Սրացումներ ու սրացումների տևողություն | Սրացումները ու սրացումների տևողությունը | 
| Ստացած բուժում՝ '' ամբուլատոր '' ստացիոնար | Ստացած բուժումը | 
| Ժամանակավոր անաշխատունակության վերաբերյալ տվյալներ (ոչ պարտադիր) | Ժամանակավոր անաշխատունակության սկիզբ, ավարտ, հիվանդության անվանումը | 
| Բուժական վերականգնողական միջոցառումների արդյունքներ և այլ տեղեկություններ՝ առողջական վիճակի խաթարումը նկարագրող | Բուժական վերականգնողական միջոցառումների արդյունքները, առողջական վիճակի խաթարումը նկարագրող տեղեկությունը (ընթացքը, սրացումները, իրականացված բուժկանխարգելիչ միջոցառումները, բժշկական վերականգնման միջոցառումները) | 
| Ամսաթիվ՝ ուղեգրի տրամադրման | Ուղեգրի տրամադրման ամսաթիվը | 
| Անուն՝ բուժող բժշկի | Բուժող բժշկի անունը | 
| Ազգանուն՝ բուժող բժշկի | Բուժող բժշկի ազգանունը | 
| Հայրանուն՝ բուժող բժշկի | Բուժող բժշկի հայրանունը | 
| Անվանում՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության | Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության անվանումը | 
| ՀՎՀՀ՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության | Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության ՀՎՀՀ-ն | 
| Հասցե՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության | Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության հասցեն | 
| Հեռախոսահամար՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության | Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության հեռախոսահամարը | 
| Էլ. փոստի հասցե՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության | Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության էլ. փոստի հասցեն | 
| Անուն՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության ուղեգրումը հաստատող անձի | Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության ուղեգրումը հաստատող անձի անունը | 
| Ազգանուն՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության ուղեգրումը հաստատող անձի | Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության ուղեգրումը հաստատող անձի ազգանունը | 
| Հայրանուն՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության ուղեգրումը հաստատող անձի | Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության ուղեգրումը հաստատող անձի հայրանունը | 
| Ստորագրություն՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության ուղեգրումը հաստատող անձի | Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության ուղեգրումը հաստատող անձի ստորագրությունը | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հոկտեմբերի 2022 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|