Գլխավոր տեղեկություն
            
            
        
                
                
                
                
                
                
                
                
                    Тип
                    Исходный акт (01.01.2023-по сей день)
                 
                
                
                
                
                
                
                    Первоисточник
                    Միասնական կայք 2022.10.31-2022.11.13 Պաշտոնական հրապարակման օրը 03.11.2022
                 
                
                
                
                
                
                
                
                
                
                
                
                
                    Дата подписания
                    03.11.2022
                 
                
                
                
                    Дата вступления в силу
                    01.01.2023
                 
                  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 
3 նոյեմբերի 2022 թվականի N 1677-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 1570-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերը, 3-րդ մասը և 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող ոչ պարենային արտադրանքների և օրենսդրական չափագիտական վերահսկողության ոլորտի ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 8-ի N 1263-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1570-Ն որոշման հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) հավելվածի 8-րդ կետի 2-րդ ենթակետի «Ոլորտային ռիսկի հաշվարկման աղյուսակը» շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
 
| « | 
| Հ/Հ | Ոլորտի անվանումը | Հավանական վնասի ազդեցության մակարդակը (միավոր) | ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները (միավոր) | Ոլորտային ռիսկը (միավոր) (8=2+3+ 4+5+6+7) |  
| ոչ խիստ և սահմա- նափակ | նվազ խիստ | խիստ և մեծա- քանակ |  
| թեթև | լուրջ | ծանր |  
| 1-37 | 38-45 | 46-50 | 1-24 | 25-36 | 37-40 |  
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |  
| 1. | Խաղալիքներ |  |  | 50 |  |  | 40 | 90 |  
| 2. | Արտադրական կանեփ |  |  | 50 |  |  | 39 | 89 |  
| 3. | Ավտոգազալցակայանների շահագործման տեխնիկական անվտանգության կանոններ |  |  | 48 |  |  | 40 | 88 |  
| 4. | Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանք |  |  | 48 |  |  | 39 | 87 |  
| 5. | Չափումների միասնականություն |  |  | 48 |  |  | 38 | 86 |  
| 6. | Օծանելիք և կոսմետիկ արտադրանք |  |  | 48 |  |  | 37 | 85 |  
| 7. | Ցածրավոլտ սարքավորում |  |  | 47 |  |  | 37 | 84 |  
| 8. | Ծխախոտային արտադրատեսակներ, դրանց պատկանելիքներ, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ և ծխախոտային արտադրատեսակների նմանակներ |  |  | 46 |  |  | 37 | 83 |  
| 9. | Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն |  |  | 46 |  | 36 |  | 82 |  
| 10. | Կենցաղային և սանիտարա-հիգիենիկ նշանակության թղթե և քիմիական թելքերից ապրանք |  |  | 46 |  | 35 |  | 81 |  
| 11. | Քիմիական արտադրանք |  |  | 46 |  | 34 |  | 80 |  
| 12. | Ցեմենտներ |  |  | 46 |  | 33 |  | 79 |  
| 13. | Բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանք |  | 44 |  |  | 34 |  | 78 |  
| 14. | Ավտոմոբիլային և ավիացիոն բենզին, դիզելային և նավերի համար նախատեսված վառելիք, ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիք և մազութ |  | 44 |  |  | 33 |  | 77 |  
| 15. | Որպես վառելիք օգտագործելու համար նախատեսված հեղուկացված ածխաջրածնային գազ |  | 43 |  |  | 33 |  | 76 |  
| 16. | Մակերևութաակտիվ միջոցների և մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող ու մաքրող միջոց |  | 43 |  |  | 32 |  | 75 |  
| 17. | Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշում և հարգադրոշում |  | 43 |  |  | 31 |  | 74 |  
| 18. | Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառք |  | 43 |  |  | 30 |  | 73 |  
| 19. | Հանքային պարարտանյութեր |  | 43 |  |  | 29 |  | 72 |  
| 20. | Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակներում վտանգավոր նյութերի կիրառման սահմանափակում |  | 43 |  |  | 28 |  | 71 |  
| 21. | Գազանման վառելիքով աշխատող սարքավորում |  | 43 |  |  | 27 |  | 70 |  
| 22. | Թեթև արդյունաբերության արտադրանք |  | 45 |  | 24 |  |  | 69 |  
| 23. | Քսանյութեր, յուղեր և հատուկ հեղուկներ | 37 |  |  |  | 31 |  | 68 |  
| 24. | Սինթետիկ հումքով լաքեր և ներկեր | 37 |  |  |  | 30 |  | 67 |  
| 25. | Փաթեթվածքի անվտանգություն |  | 38 |  |  | 28 |  | 66 |  
| 26. | Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված բնական այրվող գազ |  | 40 |  |  | 25 |  | 65 |  
| 27. | Ռադիոսարքավորումների և հեռահաղորդակցության վերջնակետային սարքավորում |  | 39 |  |  | 25 |  | 64 |  
| 28. | Էներգախնայող սարքերի էներգաարդյունավետություն |  | 39 |  | 24 |  |  | 63 |  
| 29. | 1000 Վ-ից բարձր լարման փոխարկման էլեկտրական ապարատ | 37 |  |  |  | 25 |  | 62 |  
| 30. | Շինարարական ապակիներ | 37 |  |  | 24 |  |  | 61 |  
| 31. | Կահույքագործական արտադրանք | 36 |  |  | 24 |  |  | 60 |  
| 32. | Փոխադրման և (կամ) օգտագործման համար պատրաստված նավթ | 36 |  |  | 23 |  |  | 59 |  | ». | 
 
2) հավելվածի 10-րդ կետում «Տնտեսավարող սուբյեկտի գործունեության վերլուծություն» աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
 
| « | 
| Հ/Հ | Ռիսկ առաջացնող գործոնները | Ցածր | Միջին | Բարձր |  
| 1. | Գործունեության իրականացման վայրերի թիվը | 1 վայր – 3 միավոր | 2 կամ 3 վայր – 4 միավոր | 3 վայրից ավելի – 6 միավոր |  
| 2. | Արտադրանքի պահպանման և տեղափոխման պայմաններով պայմանավորված ռիսկ | ոչ էական – 1 միավոր | էական – 3 միավոր | խիստ – 5 միավոր |  
| 3. | Բողոքների քանակը վերջին մեկ տարում | 0 բողոք – 0 միավոր | մինչև 3 բողոք – 3 միավոր | 3 և ավելի բողոք – 7 միավոր |  
| 4. | Խախտումների վերացմանն ուղղված գործողությունները | խախտում չունի – 0 միավոր | Խախտումը վերացրել է – 3 միավոր | խախտումը չի վերացրել – 7 միավոր
 |  
| 5. | Անվտանգության և որակի համակարգ* | ունի ISՕ համակարգ – 1 միավոր | ունի որակի հսկման համակարգ – 3 միավոր | ենթարկվել է փորձաքննությունների – 5 միավոր |  
| 6. | Տարիքային կազմ | 14-ից 65 տարեկան – 3 միավոր | 7-ից 14 տարեկան
 – 4 միավոր | մինչև 7 տարեկան կամ 65 տարեկանից բարձր – 5 միավոր
 |  
| 7. | Արտադրող երկիր | ԱՄՆ, Կանադա, Շվեյցարիա, Իսլանդիա, Միացյալ Թագավորություն, Նորվեգիա, Ավստրալիա, Ճապոնիա, Նոր Զելանդիա, ԵՄ անդամ պետություններ, Հարավային Կորեա – 1 միավոր | ԵԱՏՄ անդամ պետություններ – 3 միավոր | այլ պետություններ 5 միավոր |  |  | 
*Միայն արտադրանքի արտադրության փուլերում ներդրված համակարգերի համար:».
 
3) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-ին կետով՝
«10.1. Տեսչական մարմնի կողմից մեկ տարվա ընթացքում նույն տնտեսավարող սուբյեկտի մոտ մեկից ավելի ստուգում իրականացնելու դեպքում տնտեսավարող սուբյեկտների ռիսկի գնահատման համար հիմք է ընդունվում այդ տարվա ընթացքում հաշվարկված առավելագույն ընդհանուր ռիսկը:».
4) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1-ին կետով՝
«13.1. Ռիսկի գնահատման արդյունքում հավասար միավորներ ստացած տնտեսավարող սուբյեկտները չեն կարող ընդգրկվել ռիսկայնության տարբեր խմբերում: Տվյալ դեպքում հավասար միավորներ ունեցող բոլոր տնտեսավարողներն ընդգրկվում են նվազ ռիսկայնության խմբում:»։
 
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
 
| Հայաստանի Հանրապետության  վարչապետ | Ն. Փաշինյան | 
|   Երևան | 
 
|  | 03.11.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է  ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ  ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ | 
 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 նոյեմբերի 2022 թվական: